Ոչ ոք ինձ չի զրկի Վրաստանի նկատմամբ անսահման սիրուց. Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մեկնաբանել է Վրաստանի նախագահ ԳեորգիՄարգվելաշվիլիի կողմից իրեն երկրի քաղաքացիությունից զրկելու փաստը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Մի կողմ թողնենք այն փաստը, որ, հավանաբար, նախագահ Մարգվելաշվիլին կմնա Վրաստանի պատմության մեջ միայն ինձ քաղաքացիությունից զրկելով, եթե ընդհանրապես մնա: Այդ որոշումը, իհարկե, կայացվել է ռուս օլիգարխ Իվանիշվիլիի, նրա վախեցած, ձեռքը փրփուրին գցած, անպիտան իշխանության հետ ու նրա միակն նպատակն է փակել իմ ճանապարհը դեպքի Վրաստանի ընտրություններ»,- հայտարարել է Սաակաշվիլին:
Վրաստանի նախկին նախագահի խոսքով՝ նրանք կարող են խլել իրենից իր անձնագիրը, սակայն ոչ ոք իրեն չի կարող զրկել վրացի լինելուց, ոչ ոք չի ստիպի կորցնել Վրաստաանի նկատմամբ անսահման սերը:
«Մենք պարտադիր կվերադառնանք ու մենք պարտադիր միասին կհաղթենք»,- հայտարարել է Վրաստանի նախկին նախագահը: