
Գագիկ Ծառուկյանն այս օրերին լքել է Հայաստանը. «Ժողովուրդ»

Օրաթերթը գրում է. «ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս օրերին Հայաստանում չէ: Նա զբաղված է իր բիզնես ծրագրերով, և տևական ժամանակ է՝ լքել է Հայաստանը:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ԲՀԿ նախկին առաջնորդի մամուլի քատուղար Իվետա Տոնոյանից պարզել, թե որտեղ է գտնվում Գագիկ Ծառուկյանը ու ինչու է այդքան երկար ժամանակով մեկնել: «Դրսում պարոն Ծառուկյանը գտնվում է մասնավոր այցով, նրա այցն արտերկիր մասնավոր բնույթ է կրում, ես որևէ այլ բան չեմ կարող ասել»,- պատասխանեց Տոնոյանը:
Մեր դիտարկմանը, թե երբ է Ծառուկյանը վերադառնալու Հայաստան, պատասխանեց, որ կոնկրետ որևէ օր չի կարող ասել: Առավել հավանական է, որ Գագիկ Ծառուկյանը մինչև դեկտեմբերի 6-ը չի վերադառնա և սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին չի մասնակցի, որպեսզի որևէ դիրքորոշում չարտահայտի»: