
ԱՊՀ ՄԽՎ դիտորդական խմբի ղեկավարի ասուլիսն անցավ՝ առանց լրագրողների հարցերի

Այսօր Ազգային ժողովում պետք է տեղի ունենար դեկտեմբերի 6-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահի հրավերով դիտորդական առաքելությամբ Հայաստանում գտնվող ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) դիտորդական խմբի ղեկավար Ակրամշո Ֆելալիևի մամուլի ասուլիսը:
Սակայն մեկ ժամ ուշացումով սկսված քննարկումից հետո Ա. Ֆելալիևը միայն լրագրողներին հայտնեց, որ ԱՊՀ դիտորդների խումբը Հայաստան է եկել հանրաքվեն հսկելու առաքելությամբ.
«Մեր հիմնական խնդիրն է համոզվել, որ ամբողջ գործընթացը անցել ու անցնում է միջազգային նորմերին համապատասխան ու դրանից հետո գրանցենք մեր եզրակցությունները»,-ասաց նա: Նրա` մի քանի վայրկյան տևողությամբ այս ելույթից հետո՝ լրագրողներին հնարավորություն չընձեռնվեց նույնիսկ հարցեր տալ: Եվ նա հեռացավ դահլիճից: