«Դիլիջան» ազգային պարկում լույս աշխարհ են եկել ազնվացեղ եղջերուի 2 նոր ձագ
«Դիլիջան» ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ են եկել 2 նոր ձագ։ Այս մասին տեղեկացրին Շրջակա միջավայրի նախարարությունից։
«Այս ամենը ևս մեկ քայլ է կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ և վկայում է վայրի կենդանիների պոպուլյացիայի վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության մասին»,-նշված է հայտարարության մեջ։

