Տիրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Անի Դանիելյանի նախագահությամբ, մեկնարկել են գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով նախնական դատալսումները։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատարանը ճշտեց Տիրան Խաչատրյանի ինքնությունը։ Վերջինս հայտնեց, որ ծնվել է Պռոշյանում, ՀՀ քաղաքացի է, երբևէ այլ երկրի քաղաքացիություն չի ունեցել։ Թե ինքը, թե կինն ունեն առողջական խնդիրներ, որոնց մասին Խաչատրյանը չցանկացավ մանրամասնել։

Խաչատրյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը միջնորդություն ներկայացրեց՝ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադադեցնելու վերաբերյալ։

Ըստ պաշտպանի՝ խախտվել են քրեական հետապնդման ժամկետները։ Մասնավորապես, ինչպես հայտնի է, Խաչատրյանին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանության հատկանիշներով՝ 2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախի էթնիկ զտման օրերին, Երեւանում տեղի ունեցած միջոդեպի գործով։ Նշենք, որ այդ օրերին Երևանում բողոքի ակցիաներ էին տեղի ունենում, որի ժամանակ վարորդներից մեկը մեքենան վարել է դեպի ցուցարարները, ինչի ժամանակ էլ Տիրան Խաչատրյանը ձեռքով

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930