Այս մասին Կիևում հայտարարել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը բուռն արձագանքեց լրագրողների հարցին՝ արդյոք ՀՀԿ-ում քննարկվե՞լ է, թե ինչու պատգամավորները չեն կատարում նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությունը և չեն մնում «խրամատներում»:
Սահմանադրական փոփոխությունների հետ կապված Բաղդասարյանը նշեց, որ երեկ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցից հասկացել է, որ հայեցակարգի հրապարկումից հետո ԲՀԿ-ն պետք է որոշի իր մոտեցումը:
«Իսլամական պետություն» արմատական խմբավորման զինյալների թիվը կազմում է մինչև 20.000-31.500 մարդ:
Ա. Մանուչարյանի խոսքով` ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը զարգանալու է ընդհանուր աշխարհաքաղաքական զարգացումների տրամաբանության շրջանակներում, և եթե մոտ հեռանկարում չլինի այնպիսի արտառոց զարգացում, ինչպիսին, օրինակ, միջուկային պատերազմն է, ինչը քիչ հավանական է, ապա «սա լինելու է Ռուսաստանի ազդեցության տարածք, որտեղ մյուսները գործելու են մեծ զգուշությամբ և սահմանը պահելով»:
Վրաստանի ՆԳՆ-ը հայտարարել է, որ փորձաքննությունը ցույց է տվել, որ Աբաիձեն գտնվել է թմրանյութերի ազդեցության տակ:
«Մեր նպատակն էր ցույց տալ, որ այս կառավարությունը ոչ միայն ավելի լավը չէ, այլ ավելի խորն է թաթախված չարաշահումների մեջ: Սա էլ ցույց տվեցինք»,- ասաց Լ.Զուրաբյանը՝ որպես վառ ապացույց բերելով «Արմավիայի» դեպքը:
«Ես ցավում եմ, որ լրագրողները նկատում են, մենք չենք նկատում Սուրիկ Խաչատրյանին: Երևի լրագրողների աչքը սուր է»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժաամնակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով հարցը, թե ի՞նչ էր անում Սուրիկ Խաչատրյանը ՀՀԿ երեկվա նիստում:
«Դուք բազմիցս համոզվել եք, որ Գագիկ Ծառուկյանի «այո»-ն այո է, «ոչ»-ը՝ ոչ: Մեր գործընկերների տարակարծությունը անհասկանալի է: Գագիկ Ծառուկյանը հակադարձել է նրանց, ովքեր դեռ փոփոխությունների փաթեթը չտեսած, պաշտպանում են այն»,- այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Սեպտեմբերի 18-ին էլ պլանավորված է Պորոշենկոյի ելույթն ԱՄՆ կոնգրեսում:
«Նոր Թուրքիա» կարգախոսին որոշել է միանալ նաև երկրի Ոստիկանական ակադեմիան:
Իրոք, ցավում եմ՝ մոռանում են, որ մեր դիմաց թշնամի կա, մինչդեռ այսօր իրար միս են ուտում։ Բոլորը «վլաստի» կռիվ են տալիս, բայց չի կարելի։ Ի՞նչ է, թողե՞նք սահմանները ու անցնենք նայենք, թե ով ինչքան փո՞ղ է ստանում, ով ինչքան աշխատավա՞րձ է ստանում… Բանակի բյուջե՞ն էլ տանք, ինչ է թե որոշ մարդկանց փորը կուշտ լինի, չի կարելի այդպես։ Օր է եղել հացի փող էլ չենք ունեցել, բայց այսօր առաջնահերթ մեր ազգն է, պաշտպանությունն է։ Առաջինը պետք է բանակի զինվորը կուշտ լինի, որ կարողանա կռվել։
Գագիկ Ծառուկյանն իր հարցազրույցում հստակ դեմ է արտահայտվել սահմանադրական փոփոխություններին: Նման համոզմունք այսօր ԱԺ ճեպազրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ շեշտելով, որ ԲՀԿ-ն իրենց համար կասկածի տեղիք չի տվել:
Քերին կարծում է, որ Ռուսաստանը թերագնահատում է զինյալներից բխող սպառնալիքը:
Ըստ նրա՝ քառյակի որոշ ուժեր, բացի ՀԱԿ-ից, որի հետ դիրքորոշումները տարբեր են, հակվում են ՀՅԴ դիրքորոշմանը, և դա է վկայում նաև երեկ Գ.Ծառուկյանի հարցազրույցում այն միտքը, որ փոփոխություններին կծանոթանան, նոր կարծիք կհայտնեն, մինչդեռ ԲՀԿ-ականները դեմ էին արտահայտվում նախկինում:
ՀՀ Սահմանադրությունը հստակ պատասխանում է այդ հարցին, ըստ որի՝ «Հանրապետության նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել հանրապետության նախագահի պաշտոնում»։ Այս տեսանկյունից Ռոբերտ Քոչարյանը բոլոր իրավունքներն ունի առաջադրվելու և ընտրվելու ՀՀ նախագահ։
Խոսքը գնում է Մարոկկոյում ծնված Մուրադ Ֆարեսի մասին, որին Ֆրանսիայում հարցաքննելուց հետո որոշել են կալանավորել:
«Գիտե՞ք՝ ես նորություն եմ ուզում, նոր մարդ եմ ուզում տեսնել։ Ես չեմ ուզում դա քննարկել, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանն իր թիմով իր անելիքներն արել ու հեռացել է։ Ժամանակները փոխվել են, դրա մասին խոսելն անիմաստ է, միգուցե և նախագահը երկրի առաջին ֆիգուր չլինի»։
Այսօր Անկարա է ժամանում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
«Իշխանությունը առաջնային խնդիր է դարձրել սահմանադրական բարեփոխումների հարցը և հիմնական խոսքն այն է, որ երկրի զարգացմանը խոչընդոտում է Սահմանադրությունը: Բայց մենք այն կարծիքին ենք, որ երկրում չկա սահմանադրական ճգնաժամ, կա քաղաքական ճգնաժամ, որին ուզում են ուղղել սահմանադրական ճգնաժամ»,- այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
Սահմանափակիչ միջոցներն առնչվում են Ռուսաստանի ֆինանսական, նավթարդյունաբերական ու պաշտպանական մի շարք կառույցների, ինչպես նաև մի շարք ֆիզիկական անձանց:
998 թվականի սկզբին «հայտնի ուժերը» պահանջեցին նախագահի հրաժարականը: Ի՞նչ է, այդ ուժերը ընդդիմությունի՞ց էին: Ի՞նչ է, օլիգարխիան 5 րոպեում չհարմարվե՞ց նոր նախագահի «դրվածքին»: Վերևում պայմանավորվեցին, որ մեկը կգնա՝ մյուսը կգա: Չեղա՞վ, որ իշխանությունը վերարտադրվեց: Դա մեր 23 տարվա ընթացքում միակ «իշխանափոխությունն» էր:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ռոսօբոռոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրենի խորհրդական Էսեն Տոպոևը:
Ընկերության ներկայացուցիչները նախագահին իրազեկեցին, որ այսօր «Կա-52»-ը չունի իր համարժեքն աշխարհում:
Ադրբեջանը դիմել է «Ռոսօբոռոնէքսպորտին»՝ խնդրելով առաջարկներ պատրաստել երկրի տարածքում ուղղաթիռների ու զրահատեխնիկայի վերանորոգման ու սպասարկման կենտրոնների ստեղծման մասին:
Նախագահի ինքաթիռն իր հետ Իրաք է բերել 15 տոննա մարդասիրական օգնություն, որը կհասցվի Իրաքի քրդական ինքնավարության կենտրոն Էրբիլ:
Այս մասին նշված է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած այսօրվա հայտարարությունում:
«Մենք գործ ունենք մի երկրի հետ, որի ղեկավարները ցանկացած հնարավորություն, այդ թվում՝ սուտն ու կեղծիքը, օգտագործում են՝ վերարտադրվելու համար: Եվ նրանք ոչ մի բանից չեն ամաչում», մենք նրանց հակադարձել չէինք կարող: Եվ սա ճշմարտություն է…
Այս մասին երեկ նշվել է Yahoo!-ի պաշտոնական բլոգում:
Սեպտեմբերի 20-ին Բաքվում տեղի է ունենալու Հարավկովկասյան գազատարի ընդլայնման նախագծի մեկնարկի արարողությունը