Բաժիններ՝

Վիկտորյա Նուլանդը հանդիպել է Պուտինի օգնականի հետ

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիսլավ Սուրկովի հետ, հայտնում է RIA Novosti-ն:

«Նուլանդի ու Սուրկովի հանդիպումը սկսվել ու անցկացվում է փակ ռեժիմով: Թե որքան այն կտևի, չեմ կարող ասել»,- հայտնել է Կալինինգրադում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Պավել Մամոնտովը:

Ավելի վաղ «Կոմերսանտը» գրել էր, թե Կալինինգրադի մարզի հանդիպմանը ծրագրվում  է խորհրդատվություններ անցկացնել Դոնբասում հակամարտության կարգավորման վերաբերյալ մինսկյան պայմանավորվածությունների շուրջ:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց էին ունեցել, որտեղ քննարկել էին Մինսկի պայմանավորվածությունների հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս