Օբաման իր կնոջը չի տեսնում ԱՄՆ նախագահի պաշտոնում
ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման մտադիր չէ մասնակցել նախագահական քարոզարշավին: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ հանդիպելով ամերիկացիների հետ:
Նման հարց նրան տվել է տղամարդկանցից մեկը: «Քանի որ դուք չեք կարող ևս մեկ անգամ ընտրվել, ապա գուցե մենք առաջին տիկնոջը տեսնենք քարոզարշավի ժամանակ»,- հարցրել է տղամարդը:
«Ոչ»,- պատասխանել է Օբաման՝ արժանանալով բուռն ծափահարությունների:
«Թույլ տվեք ինձ մի բան ասել: Իմ կյանքում կա 3 բան, որն անխախտ է՝ մահը, հարկերն ու այն, որ Միշելը չի առաջադրվի: Ահա, թե ինչ կարող եմ ես ձեզ ասել»,- խոսքը շարունակել է Օբաման:
Նա նշել է, որ իր կինն այդ տարիներին շատ բան է արել մանկական ճարպակալման դեմ պայքարում, աջակցել է զինվորականների ընտանիքներին:
«Ես նրանով շատ եմ հպարտանում»,- հավելել է Օբաման: