Բոլորդ էլ գիտեիք, որ կատաստրոֆան լինելու էր… գտեք մարտկոցներ, գեներատորներ, լուծեք ձեր ընտանիքների խնդիրները. մի կերեք կտեր, մի լսեք ռեժիմի քարոզիչներին. Արթուր Դանիելյան
Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էլի եմ ասում` բոլորդ էլ գիտեիք, որ կատաստրոֆան լինելու էր, բայց, ինքներդ ձեզ խաբելով, հույս էիք տալիս, որ կպլստանք: Հիմա ոնց որ էլ ինքնախաբեությունն էլ չի աշխատում: Նրանց համար, ովքեր ամեն դեպքում կուզենան իրենց գլուխը ավազի մեջ չթաղեն, ներկայացնեմ մի քանի փաստարկ:
Մի քանի օր առաջ կառավարությունը ժողով էր հրավիրել: Ներկա էին հանրապետության վերականգնվող էներգետիկայի ոլորտում աշխատող գրեթե բոլոր ընկերությունների ներկայացուցիչները: Հիմնական թեման հետևյալն էր՝ ի՞նչ ենք անելու, երբ գազն անջատվի: Բնական է` ոչ մի հոդաբաշխ լուծման չեն հանգել: Պատճառը, ինչպես բոլոր ոլորտներում է, այնպես էլ հիմա՝ կառավարության անդամների անոռուգլուխ լինելն է: Էդ մարդիկ սովոր են շատ բարդ խնդիրներին շատ պարզ «լուծումներով» պատասխանել, ամեն ինչ քաքմեջ անել ու մեղքը բարդել այլոց վրա:
Իսկ խնդիրն իրոք շատ բարդ է: Ստորև ներկայացված գրաֆիկում էլեկտրականության օրեկան պահանջարկի գրաֆիկն է: Ինչպես տեսնում եք սպառումը հասնում է գրեթե զրոյի գիշերվա ժամերին, առավոտն աճում է` հասնելով պիկին, հետո ցերեկը նվազում է ու նորից աճում երերկոյան, երբ մարդիկ տուն են հասնում (ու սա դեռ հաշվի չառնելով սեզոնայնությունը): Բարդությունը կայանում է նրանում, որ արևային էներգիայի արտադրության պիկը լինում է հենց էն պահին, երբ պահանջարկը նվազում է: Այսինքն արևը տալիս է հոսանք, որը մարդիկ չեն սպառում, որը ահռելի ծանրաբեռնում է ցանցը, բերում տատանումների, անջատումների և վթարների:
Օրինակ` ՀԷԿ-ի արտադրողականությունը տեսականորեն կարելի է կառավարել: Ջրի հոսքը շատացնում ես պիկ ժամերին, ու նվազեցնում ցերեկն ու գիշերը: ՏԵՍԱԿԱՆՈՐԵՆ կարելի է կառավարել նաև ՋԷԿ-ի ու նույնիսկ ատոմակայանի արտադրողականությունը, իսկ արևինը հնարավոր չէ: Վառելիքի, այդ թվում գազի դեպքում խնդիրը հեշտ է լուծվում: Պետք ա ջեռուցես՝ գազը միացնում ես, պետք չէ՝ անջատում ես: Արևի հետ դա անել հնարավոր չէ, եթե չկան կուտակիչ կայաններ, որոնք սարսափելի թանկ ու դեռևս անարդյունավետ տեխնոլոգիաներ են:
Քանի որ երկիրը կառավարում է մի մարդ, ով օժտված է քաքի-Միդասի անեծքով, կարելի է վստահ լինել, որ էս խնդիրն արժանանալու է բոլոր մնացած խնդիրների ճակատագրին՝ քաքը հելնելու է ավտոբուս: Եթե հույն թագավոր Միդասն ինչին կպնում էր ոսկի էր դառնում, սա ինչին կպնում է քաք է դառնում՝ անվտանգությունը, դիվանագիտությունը, կրթությունը, առողջապահությունը, ֆինանսը, ժողովրդավարությունը… ամեն ինչ!
Հիշյալ կառավարության ժողովի ժամանակ ասվել է, որ եվրոպացիք ֆինանսապես ահագին կօգնեն հարցը լուծելու համար: Մինչդեռ, օրինակ` 2026 թվականի բյուջեով նախատեսված էր հունիսի 30-ի դրությամբ ներգրավել մոտ 1 մլրդ դոլարի վարկ, բայց փաստացի ներգրավվել է՝ -150 մլն (այո, մինուսով): Այսինքն՝ նոր փող չի եկել, բայց հին վարկերը պիտի մարենք:
Սա ստիպել է մեր սիրելի չինովնիկներին 15%-ով կրճատել իրենց ծախսերը` գրենական պիտույքներից սկսած, պադավատի բենզինով ու արտասահմանյան պուտյովկեքով վերջացրած:
Ու եվրոպացիք ոնց որ չեն շտապում խնդիրը լուծել` ի թիվս այլ պատճառների նաև նրա համար, որ ՀՀ-ում այլևս չկա լեգիտիմ իշխանություն: Ոչ մեկ չի ուզենա միլիարդներ շռայլել մի տեղ, որտեղ ընտրությունները կեղծած իշխանությունը կարող է մեկ գիշերում փլուզվել:
Քանի որ գոյություն չունեցող պետությունը էս հարցը չի լուծելու, ես ձեզ նորից եմ ասում` այն, ինչ ասել եմ դեռ մեկ տարի առաջ՝ գտեք մարտկոցներ, գեներատորներ: Լուծեք ձեր ընտանիքների խնդիրները: Մի կերեք կտեր, մի սպասեք մանանային: Մի լսեք ռեժիմի քարոզիչներին, ֆեյքերին ու ամերիկաներից մեզ ՌԴ-ի դեմ` պատերազմի, իսկ Ադրբեջանի հետ «խաղաղության» դրդող դալբայոբներին, սրանց բոլորի դարդը մեկն է՝ իրենց գրին քարտը: Դրանք ոչ ձեր տան ջեռուցման հարցով են մտահոգվելու, ոչ էլ ձեր երեխաների հացով:
Ու հիշեք, որ էներգետիկան փլուզման շեմին գտնվող ոլորտներից ընդամենը մեկն է ու ամենամեծը չէ…»։


