Բաժիններ՝

Թուրքիայում քրդերի սպանություններին վերջ տալու կոչի պատճառով 21 ակադեմիկոս է ձերբակալվել

Թուրքիայի իշխանություններն ահաբեկչության քարոզչության մեջ են մեղադրել 21 ակադեմիկոսի: Նրանք հանդես էին գալիս Թուրքիայում քրդերի նկատմամբ ռազմական ուժ կիրառելու դեմ:

Գիտնականները հռչակագիր էին ստորագրել, որը կոչ է անում նստել բանակցային սեղանի շուրջ: Այս մասին հայտնում է AFP-ն հղում կատարելով Թուրքիայի ԶԼՄ-ներին:

Ավելի վաղ հազարավոր թուրք ու օտարերկրացի գիտնականներ դիմում էին հրապարակել «Մենք չենք լինի այդ հանցագործության մաս» անվանումով, որտեղ կոչ էր արվում «դադարեցնել սպանդն ու կոտորածը», որը տեղի է ունենում Թուրքիայի հարավ-արևելքում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գիտնականներին անվանել է «տգետներ», իսկ ստորագրված դիմումը՝ «թուրք ժողովրդի, թուրքական պետության, կառավարության, խորհրդարանի, դատարանի հրապարակային ստորացում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031