Թուրքիան ԴԱԻՇ-ից վրեժ է լուծել Ստամբուլի ահաբեկչությունների համար
Թուրքիայի ցամաքային զորքերը, վրեժ լուծելով Ստամբուլի Սուլթանահմեդ հրապարակում տեղի ունեցած ահաբեկչության համար, 500 անգամ կրակել են ԴԱԻՇ-ի դիրքերի վրա Իրաքում ու Սիրիայում: Ինչպես հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, սպանվել է ԴԱԻՇ-ի մոտ 200 զինյալ:
«ԴԱԻՇ-ի շուրջ 200 անդամ, այդ թվում՝ այսպես կոչված շրջանի առաջնորդներ են ոչնչացվել վերջին 48 ժամվա ընթացքում: Հիմա ցանկացած սպառնալիք, որը ուղղված կլինի Թուրքիայի դեմ, կպատժվի նման եղանակով»,- Reuters-ը մեջբերում է Դավութօղլուի խոսքերը:
Թուրքիայի վարչապետն ընդգծել է, որ հարկ եղած դեպքում օդային հարվածներ կհասցնի ԴԱԻՇ-ին, մինչև նրա մասնակիցները չլքեն Թուրքիայի սահմանամերձ շրջանները:
Հիշեցնենք, որ սիրիացի մահապարտն ահաբեկչություն էր իրականացրել Ստամբուլի կենտրոնական հատվածում: Սպանվել էր Գերմանիայի քաղաքացի հանդիսացող 10 զբոսաշրջիկ: