
Հիլարի Քլինթոնը մղձավանջ կլինի ԱՄՆ-ի համար. Ջեբ Բուշ

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջեբ Բուշը Նորտ-Չառլսթոն քաղաքում հանրապետական բանավեճերի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար, Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի ընտրվելն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում, երկրի համար աղետ կդառնա: Հեռարձակումն իրականացրել է Fox Business հեռուստաալիքը:
«Քլինթոնն աղետ է ազգային անվտանգության համար»,- ասել է նա՝ ընդգծելով, որ նա «պատասխանատվություն է կրում Լիբիայի Բենղազի քաղաքում ամերիկյան հյուպատոսության վրա հարձակման, Ռուսաստանի հետ հարաբերությունների «վերաբեռնման» համար»:
Բուշը վստահություն է հայտնել, որ նա «մղձավանջ կլինի ԱՄՆ-ի համար»:
Ֆլորիդայի նահանգապետին աջակցել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի մեկ այլ թեկնածու՝ Մարկո Ռուբիոն:
«Քլինթոնը չի կարող լինել գերագույն գլխավոր հրամանատար»,- հայտարարել է նա: