Բաժիններ՝

Թուրքիան սիրիացի փախստականներին արտաքսել է Սիրիա

Թուրքական կառավարությունը հերքել է միջազգային իրավունքի նորմերի խախտման մեղադրանքները՝ կապված սիրիացի փախստականներին հայրենիք արտահանձնման հետ, հայտնում է BBC-ն:

Ավելի վաղ փախստականները պատմել էին BBC-ին, որ սիրիացիները, որոնք փորձում էին տեղափոխվել Հունաստան, ձերբակալվել էին Թուրքիայի տարածքում, ինչից հետո նրանց պարտադրել էին հայտարարություն գրել Սիրիա կամավոր վերադարձի մասին:

Իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը հայտարարել է, որ իրեն հայտնի են դարձել նման դեպքերի մասին ու չի բացառում, որ նրանց թիվը կարող է հարյուրների հասնել:

Թուրքիայի իշխանությունները պնդում են, որ բոլոր սիրիացի փախստականները հարցազրույց են անցել, ինչի ընթացքում հայրենիք վերադառնալու ցանկություն են հայտնել:

Միջազգային մարդասիրական իրավունքը արգելում է մարդկանց արտաքսել այն վայրեր, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031