
Ռուսական ավիախմբին թույլատրվել է անժամկետ մնալ Սիրիայում

Ռուսաստանն ու Սիրիան կնքել են համաձայնագիր Սիրիայում ՌԴ ավիախմբի անժամկետ տեղակայման մասին: Դա բխում է 2015թ. օգոստոսի 26-ին կնքված համաձայնագրից, հայտնում է «Ռոսբալտը»:
«Իսկական համաձայնագիրը կնքվում է անժամկետ: Եթե կողմերից մեկը մտադրություն ունենա դադարեցնել համաձայնագրի գործողության ժամկետը, ապա պետք է մյուս կողմին այդ մասին գրավոր տեսքով տեղեկացնի»,- ասված է փաստաթղթի տեքստում:
Փաստաթղթի համաձայն՝ «Խմեյմիմ» օդանավակայանը ու դրա ենթակառուցվածքները Ռուսաստանի օգտագործմանն են հանձնվել անվճար, իսկ ռուսական ավիախմբի անձնակազմն իրավունք ունի առանց խոչընդոտների հատել Սիրիայի սահմանն այն փաստաթղթերով, որը նրանց իրավունք է տալիս դուրս գալ ՌԴ-ից ու ենթակա չէ մաքսային զննության:
«Ռուսական ավիացիոն խումբն օգտվում է Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիական ու ադմինստրատիվ իրավասությունների իմունիտետից: Ռուսական ավիացիոն խմբի շարժական ու անշարժ գույքը անձեռնամխելի է»,- ասվում է փաստաթղթի տեքստում: