Բաժիններ՝

Ռուսաստանում հայ բժիշկը ծննդկանի որովայնում սավան է մոռացել

Սանկտ Պետերբուրգի կլինիկայի աշխատակիցները ծննդաբերությունից հետո ծննդկանի որովայնում սավան են մոռացել, հայտնում է «Դոկտոր Պիտեր» պարբերականը՝ հղում կատարելով տուժած կնոջը:

Ինչպես հաղորդվում է, 2015թ. նոյեմբերի վերջին կինն ընդունվել է ակադեմիկոս Պավլովի անվան համալսարանական կլինիկա, որտեղ հայ բժշկուհի Մարիամ Առաքելյանը որոշել է կեսարյան հատում կատարել:

Վիրահատությունից հետո կինը ուշադրություն է դարձրել այն բանին, որ իր փորը հղիությունից հետո ոչ միայն չի փոքրացել, այլև ավելի է մեծացել ու քարացել: Բացի այդ՝ առաջացել է նաև սուր ցավ, որը նախկինում չի եղել:

Սակայն վիրահատությունից արդեն 2 օր անց նրան վերակենդանացման բաժնից տեղափոխել են հիվանդասենյակ: Միաժամանակ, ուլտրաձայնային հետազոտությունից հետո բժիշկները կնոջն ասել են, թե նկատել են միայն հեղուկի կուտակում ու մեծ հեմատոմա: Նրան նշանակել են հակաբիոտիկներ:

12 օր անց կինը դուրս է գրվել կլինիկայից: Դեկտեմբերի 14-ին շտապօգնության մեքենան նրան այս անգամ տեղափոխել է Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիա: Վիրահատության ժամանակ բժիշկները կնոջ մարմնից հայտնաբերել են վիրահատական փտող սավան:

1742612

Բժշկուհին, ով ընդունել է ծննդաբերությունը, վստահեցրել է, թե չգիտի, թե ինչպես է սավանը հայտնվել կնոջ որովայնում:

«Վիրահատությունից հետո ես ու ամուսինս դիմեցինք հիվանդանոց, որ մեզ բացատրեն տեղի ունեցածը: Հիվանդասենյակ եկավ բժիշկ-գինեկոլոգ Մարիամ Առաքելյանը: Նա վստահեցնում էր, թե չգիտի, թե ինչպես է իմ որովայնում հայտնվել այդ սավանը: Ես առավել ևս դա չեմ հասկանում: Դա անձեռոցիկ չէ, որը հնարավոր է պատահաբար մոռանալ վիրահատության ժամանակ»,- ասում է տուժող կինը:

ԶԼՄ-ների հրապարակումից հետո Պետերբուրգի իրավապահները սկսել են հետաքննություն անցկացնել դեպքի հանգամանքները պարզելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս