Բաժիններ՝

Մինսկի պայմանավորվածությունները՝ Քերիի ու Լավրովի հեռախոսազրույցի առարկա

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի մամլո ծառայության ղեկավար Ջոն Քիրբին: Այդ մասին հայտնում է TASS-ը:

Զրույցի ընթացքում քաղաքական գործիչները կարևորել են Ուկրաինայում մինսկյան պայմանավորվածությունների կատարումը բոլոր կողմերի կողմից:

«Անդրադառնալով Ուկրաինայի իրավիճակին՝ Լավրովն ու Քերին նույնպես ընդգծել են բոլոր կողմերի կողմից մինսկյան պայմանավորվածությունների լիակատար իրագործումը»,- նշել է նա:

Քիրբիի խոսքով՝ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Ուկրաինայում ու Սիրիայում ստեղծված իրավիճակին առնչվող հարցերը կքննարկեն շվեյցարական Ցյուրիխում հունվարի 20-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս