«Ազատության» հետ հարցազրույցում ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նշեց, որ այդ հարցի շուրջ երկու օր առաջ բանակացություններ են ունեցել Հանրապետության նախագահ և իշխող կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ:
Պերուում կյանքի 83-րդ տարում մահացել է տեղի բնակիչներից Լինա Մեդինան, ով բժշկության պատմության մեջ տարիքով ամենափոքր մայրն էր:
Բեռլինում ԼԳԲՏ ներկայացուցիչ փախստականների բնակության համար կբացվի հատուկ հանրակացարան: Այս մասին հայտնում է LifeNews-ը՝ հղում կատարելով ինտեգրման հարցերով տեղի բաժնի մամլո քարտուղարին:
«Բժիշկներ առանց սահմանների» մարդասիրական կազմակերպությունը (MSF) խիստ քննադատության է ենթարկել ԵՄ-ի գործողությունները միգրացիոն ճգնաժամի վերաբերյալ:
Այսօր ռուսական «Գազպրոմ» ընկերությունը «Նաֆտոգազ-Ուկրաինային» է ուղարկել գազի վճարի գումարը, որը 2015թ. երրորդ եռամսյակում սպառել է Ուկրաինան, հայտնում է korrespondent.net-ը:
Հայաստանն ու Իրանը ոչ միայն համագործակցության եզրեր գտան, այլև սկսեցին նպաստել նոր ձևաչափի ձևավորմանը, խոսքը Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան քառակողմ համագործակցության ձևաչափի մասին է՝ էլեկտրաէներգիայի միջանցք ստեղծելու վերաբերյալ»:
ԱՄՆ-ի տարբեր նահանգներում բենզինի գինը ընկել է մինչև ռեկորդային ցուցանիշների: Այսպես, Միչիգան նահանգի Հաֆթոն Թաուն քաղաքում 1 գալոն վառելիքը (մոտ 4 լիտր), վաճառվում է ընդամենը 47 ցենտով:
ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնել էին, որ Վրաստանի տարածքում՝ Նինոծմինդա-Ժդանովական ճանապարհահատվածում ուժեղ ձնաբուք է, ինչից ելնելով փակվել է Բավրայի մաքսակետի վրացական հատվածը:
Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Աննա Պոպովան կոչ է արել խուճապի չմատնվել Ռուսաստանում գրիպի պատճառով մահվան դեպքերի մասին տեղեկություններից, հայտնում է Interfax-ը:
Վերջին 1.5 տարիների ընթացքում իրանաադրբեջանական հարաբերությունները որակական փոփոխություններ են կրել դեպի դրականը, տարաձայնությունները երկու պետությունների միջև բավականին սահմանափակվել են:
Ադրբեջանի իշխանությունները սահմանափակում են երկրից արտարժույթի դուրս բերումը: Երկրից արտարժույթի խոշոր գումար դուրս բերել ցանկացողները (նախատեսված արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու ու ներդրումներ կատարելու համար), ստիպված կլինեն գումարի 20 տոկոսը թողնել Ադրբեջանի գանձարանին:
Իրանական ներդրումները մի քանի անգամ փոքր են թուրքական ներդրումներից, հայ-իրանական ապրանքաշրջանառությունը բավականին սահմանափակ է, և կարևոր խնդիր է, որ Հայաստանն ու Իրանը իրականացրել են ամենակարևոր նախագիծն իրենց տնտեսական համագործակցության շրջանակներում՝ Իրան-Հայաստան գազամուղի կառուցումը:
Վրացի իրավապահները Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ձերբակալել են ավելի վաղ կանխամտածված սպանության համար դատապարտված, 1970թ. ծնված Վալիկո Մ-ին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Նորվեգիայում շուրջ 70 ներգաղթյալ է հրաժարվել նստել ավտոբուս, որը նրանց պետք է տանի Ռուսաստան: Մարդկանց մի մասը հացադուլ է հայտարարել:
Հունվարի 20-ին Չեռնոգորիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Իգոր Լուկշիչի հրավերով Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Չեռնոգորիա:
Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների պնդմամբ՝ Ճշմարիտյանը չի արդարացնում իրեն՝ իր ղեկավարած գերատեսչության աշխատանքներում:
Անցյալ տարվա փետրվարյան իրադարձություններից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը լքած Աժ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը երեկ Գյումրիում քաղաքական Էլիտայի մասնակցությամբ նշում էր իր ծննդյան 35-ամյակը։
Փարիզի կենտրոնում՝ Վանդոմի հրապարակում, այրվում է «Ռից» (Ritz) հյուրանոցը: Հաղորդվում է, որ հրդեհի մասին ահազանգն ստացվել է տեղի ժամանակով ժ. 07.00-ի սահմաններում (Երևանի ժամանակով ժ. 10.00-ն):
112 տարեկանում մահացել է աշխարհի ամենածեր մարդը՝ ճապոնացի Յասուտարո Կոիդեն, հայտնում է Associated Press-ը:
ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ Վրաստանի տարածքում ուժեղ ձնաբուք է Նինոծմինդա-Ժդանովական ճանապարհահատվածում, ինչից ելնելով փակվել է Բավրայի մաքսակետի վրացական հատվածը:
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի օդանավակայանում ոստիկանները չրերի տուփերում 100 կգ կոկաին են հայտնաբերել, հայտնում է Reuters-ը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը առաջնահերթություն է ԵՄ-ի համար: Այս մասին ասված է ԵՄ-Հայաստան համագործակցության խորհրդի հայտարարության մեջ, որը տեղի է ունեցել երեկ երեկոյան Բրյուսելում, հայտնում է TASS-ը:
Նյու Յորքում 67 տարեկանում մահացել է ամերիկյան հայտնի Eagles ռոք խմբի կիթառահար ու հիմնադիրներից Գլեն Գրեյը:
«Աերոֆլոտ» ավիաընկերությունը ձյան ու ձյունամրիիկի հետևանքով չեղյալ է հայտարարել ավելի քան 30 միջազգային ու ներքին չվերթ, որ նախատեսված էին հունվարի 19-ին «Շերեմետևո» օդանավակայանից:
Հունվարի 18-ին ՀՀ պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, մասնակցեց Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 16-րդ նիստին։
Հունվարի սկզբին քաղցկեղից մահացած բրիտանացի երաժիշտ Դևիդ Բոուի Blackstar ալբոմը բարձրացել է՝ հայտնվելով ամերիկյան Billboard չարթի առաջին հորիզոնականում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Առաջիկայում մենք ականատեսն ենք լինելու խոշոր, լայնամասշտաբ նախագծերի, որոնց իրականացումը գոնե այս պահին անխուսափելի է թվում: Ու նաև այդ նախագծերի շնորհիվ, ոչ այնքան հեռավոր ապագայում մեր տարածաշրջանը կարող է ենթակվել լրջագույն վերադասավորումների, առաջին հերթին՝ ուժային կենտրոնների ազդեցության իմաստով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին Թուրքիայի նախագահին խստորեն քննադատելու համար:
Ուկրաինայի առողջապահության նախարարությունը արձանագրել է գրիպի հետևանքով մահացության 46 դեպք:
Պակիստանցի իմամը կալանավորվել է այն բանից հետո, երբ նրա աշակերտներից մեկը կտրել է ձեռքի դաստակը: Ինչպես հայտնում է տեղի ոստիկանությունը, աշակերտը սխալմամբ բարձրացրել է իր ձեռքը, երբ ուսուցիչը դասարանին հարցրել է, թե ով չի սիրում Մուհամմեդ մարգարեին: