ԵԱՏՄ – Միջազգային օդային տրանսպորտի ասոցիացիա․ հետագա համագործակցության հեռանկարները
ԵԱՏՄ – Միջազգային օդային տրանսպորտի ասոցիացիա․ հետագա համագործակցության հեռանկարները
Կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Միջազգային օդային տրանսպորտի ասոցիացիայի համատեղ սեմինարը։ Միջոցառման շրջանակում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների հարցերով նախարար Արզիբեկ Կոժոշևը հանդիպել է Միջազգային օդային տրանսպորտի ասոցիացիայի՝ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային տնօրեն Դմիտրի Շամրաևի հետ։
Քննարկվել են աշխարհաքաղաքական անորոշության պայմաններում համաշխարհային ավիացիոն ոլորտի առջև ծառացած արդիական մարտահրավերները, թռիչքների և ավիացիոն անվտանգության ապահովման հարցերը, ինչպես նաև օդային փոխադրումների ոլորտում թվայնացման դերը։
Արզիբեկ Կոժոշևն ու Դմիտրի Շամրաևը մտքեր են փոխանակել նաև 2016 թվականին ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում հետագա փոխգործակցության վերաբերյալ, այդ թվում՝ միջազգային օդային փոխադրումների ոլորտում համատեղ վերլուծական աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ։

