
ԴԱԻՇ-ը սեփական մեսենջեր է թողարկել

ԴԱԻՇ-ը մշակել է հատուկ հավելված՝ Android հարթակում, հաղորդագրություններ փոխանակելու համար, հայտնում է The Next Web-ը:
Anonymous-ի ցանցահենների մշտական հարձակումները դժվարացրել են ԴԱԻՇ-ի զինյալների տվյալների փոխանակումը Telegram-ի ու WhatsApp-ի հրապարակային մեսենջերների միջոցով:
Ինչպես հայտնի է, ԴԱԻՇ-ի ահաբեկիչներն ակտիվորեն օգտագործել են մեսենջերների հրապարակային չաթերն իրենց քարոզչության տարածման համար:
Օրինակ՝ Telegram-ն արգելափակում էր հրապարակային չաթերը, սակայն հրաժարվում էր հեռացնել ահաբեկիչների անձնական տվյալներն ու այդ տվյալները տրամադրել տարբեր երկրների իշխանություններին: Հենց այդ պատճառով Telegram-ի աշխատանքն արգելափակված է Սաուդյան Արաբիայում ու Իրանում:
Եվրախորհրարանն ավելի վաղ հրապարակել է զեկույց, որում ասվում է, որ ԴԱԻՇ-ը հավաքագրում է ֆիզիկոսների, քիմիկոսների, ծրագրավորողների՝ զանգվածային ոչնչացման զենք ստեղծելու համար: