Բաժիններ՝

ԱՄՀ-ն վատացրել է ռուսական տնտեսության կանխատեսումները

Արժույթի միջզգային հիմնադրամը (ԱՄՀ) վերանայել է Ռուսաստանի տնտեսական կանխատեսումները դեպի վատթարացում: Հիմնադրամը 2016 թվականին ակնկալում է Ռուսաստանի տնտեսության կրճատում 1%-ով, իսկ 2017-ին՝ 1%-անոց աճ, հայտնում է TASS-ը:

Անցած աշնանը ԱՄՀ-ն կանխատեսում էր 2016թ. ՌԴ տնտեսության 0,6%-անոց անկում: Սպասվում էր, որ 2015-ին անկումը կկազմի 3,8%, ներկայում ԱՄՆ-ն հայտնում է տնտեսության 3,7%-անոց կրճատման մասին:

Իր հերքին, ՌԴ էկոնոմիկայի նախարարությունը վատթարացրել է տնտեսության վերաբերյալ իր կանխատեսումները:

Դրա համաձայն, եթե Urals նավթի 1 բարելն արժենա 40 դոլար, ՀՆԱ-ն կնվազի 0,8%-ով, ինֆլյացիան կլինի 8,5% մակարդակում, իսկ 1 դոլարը՝ մոտավորապես 68,2 ռուբլի:
Ավելի վաղ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտնել էր, որ երկրի տնտեսության մեջ առկա դեպրեսիան կարող է ձգձգվել ու տևել տարիներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս