
Պակիստանում դեռահասը կտրել է իր ձեռքն ու ափսեի մեջ դրած մատուցել իմամին

Պակիստանցի իմամը կալանավորվել է այն բանից հետո, երբ նրա աշակերտներից մեկը կտրել է ձեռքի դաստակը: Ինչպես հայտնում է տեղի ոստիկանությունը, աշակերտը սխալմամբ բարձրացրել է իր ձեռքը, երբ ուսուցիչը դասարանին հարցրել է, թե ով չի սիրում Մուհամմեդ մարգարեին:
Ուսուցիչը տղային մեղադրել է աստվածանարգության մեջ, իսկ հաջորդ օրը տղան դասարան է գնացել առանց ձեռքի, հայտնում է BBC-ն:
Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները, 15-ամյա դեռահասն իր կտրած ձեռքը ափսեի մեջ դրած մատուցել է իմամին: Ավելի ուշ համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ տղայի ծնողները ասում են, որ հպարտանում են իրենց որդու արարքով, իսկ գյուղի բնակիչները մոտենում ու համբուրում են տղայի ձեռքը: