Բաժիններ՝

Մահացել է Eagles ռոք խմբի հիմնադիրներից, լեգենդար Hotel California հիթի հեղինակ Գլեն Ֆրեյը

Նյու Յորքում 67 տարեկանում մահացել է ամերիկյան հայտնի Eagles ռոք խմբի կիթառահար ու հիմնադիրներից Գլեն Գրեյը:
Այս մասին տեղեկությունը հրապարակվել է խմբի Facebook-յան էջում:

«Ցավով տեղեկացնում ենք, որ մեր ընկերը՝ Eagles խմբի հիմնադիր Գլեն Ֆրեյը, մահացել է Նյու Յորքում հունվարի 18-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նախնական տեղեկություններով՝ մահվան պատճառ է դարձել աղիքային հիվանդությունը: Երաժիշտը ծանր վիրահատության էր ենթարկվել նոյեմբերին, սակայն վերջին մի քանի օրերին վիճակը վատացել էր:

Խմբի կազմում Ֆրեյը ձայնագրել է այնպիսի հիթեր, ինչպիսիք են Take It Easy, Peaceful Easy Feeling, Tequila Sunrise, Already Gone, Lyin’ Eyes, New Kid in Town ու Heartache Tonight:

Նա նաև լեգենդար Hotel California կոմպոզիցիայի համահեղինակն էր, որը խմբին համաշխարհային ճանաչում բերեց:

https://www.youtube.com/watch?v=puHoadtIivc

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս