Բաժիններ՝

ԱՄՆ-ում բենզինի գինը նվազել է 10 ցենտից

ԱՄՆ-ի տարբեր նահանգներում բենզինի գինը ընկել է մինչև ռեկորդային ցուցանիշների: Այսպես, Միչիգան նահանգի Հաֆթոն Թաուն քաղաքում 1 գալոն վառելիքը (մոտ 4 լիտր), վաճառվում է ընդամենը 47 ցենտով:

Նման գին չի եղել վերջին 10 տարում:

Գների ոլորտի փորձագետ Պատրիկ դե Հաննայի խոսքով՝ բենզինի գների նման կտրուկ անկումը հետևանք է տեղի երեք բենզալցակայանների միջև գնային պատերազմի, քանի որ բացի Հաֆթոն Թաունից, ԱՄՆ-ի ոչ մի շրջան նման կերպ չի արձագանքնել նավթի գնանկմանը:

Ներկայում ԱՄՆ-ում 1 գալոն վառելիքի միջին գինը կազմում է 1,89 դոլար, հայտնում է abcNEWS-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031