Բաժիններ՝

Փարիզի կենտրոնում այրվում է հայտնի Ritz հյուրանոցը

Փարիզի կենտրոնում՝ Վանդոմի հրապարակում, այրվում է «Ռից» (Ritz) հյուրանոցը: Հաղորդվում է, որ հրդեհի մասին ահազանգն ստացվել է տեղի ժամանակով ժ. 07.00-ի սահմաններում (Երևանի ժամանակով ժ. 10.00-ն):

Հրդեհը բռնկվել է շինության վերջին հարկում: Նշվում է, որ ներկայում հյուրանոցը հյուրերի չէր ընդունում, քանի որ վերանորոգվում էր:

Դեպքի վայրում աշխատում են քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայությունները, հայտնում է TASS-ը:

Վանդոմի հրապարակի Ritz հյուրանոցը բացվել է 1898 թվականին:
Այն պատկանում է եգիպտացի հայտնի գործարար Մոհամմեդ ալ-Ֆայեդին:
2012-ին այն փակվել էր կապիտալ վերանորոգման համար:

Վերանորոգման աշխատանքների ավարտը, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է 140 միլիոն եվրո, նախանշված է այս տարվա մարտին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031