
«Աերոֆլոտը» ավելի քան 30 չվերթ է չեղյալ հայտարարել «Շերեմետևոյից»

«Աերոֆլոտ» ավիաընկերությունը ձյան ու ձյունամրիիկի հետևանքով չեղյալ է հայտարարել ավելի քան 30 միջազգային ու ներքին չվերթ, որ նախատեսված էին հունվարի 19-ին «Շերեմետևո» օդանավակայանից: Չեղյալ են հայտարարվել Թել-Ավիվ, Ֆրանկֆուրտ, Բեռլին, Մյունխեն, Հռոմ, Տալլին, Փարիզ, Ռիգա, Վիեննա, Վենետիկ, Ամստերդամ, Ստամբուլ, Բուդապեշտ ուղղություններով չվերթերը:
Չեղյալ հայտարարված չվերթերի ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ ընկերության կայքում: Փոփոխվել են նաև երեկոյան մի շարք չվերթերի ժամերը:
«Չեղյալ հայտարարված չվերթերի ուղևորները տեղափոխվել են հաջորդ չվերթերի»,- ընկերության հաղորդագրությունը ներկայացրել է Interfax-ը:
Ավելի վաղ «Ռոսավիացիան» հայտնել էր, թե Մոսկվայի օդանավակայանները պատրաստ են ձյան առատ տեղումներին: