Կարեն Ճշմարիտյանը կլքի՞ պաշտոնը. «ՉԻ»

«ՉԻ» տեղեկություններով՝ այս օրերին ակտիվորեն քննարկվում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի՝ աշխատանքից ազատման հարցը: Ընդ որում՝ նախատեսված է, որ առաջիկայում նախարարը կգնա արձակուրդ և այլևս չի վերադառնա իր պաշտոնին:

Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների պնդմամբ՝ Ճշմարիտյանը չի արդարացնում իրեն՝ իր ղեկավարած գերատեսչության աշխատանքներում:

Նշվում է, որ վերջինս իր պաշտոնավարման ժամանակահատվածում որևէ ակնառու աշխատանք չի կատարել, ինչը «բացահայտել» է նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Դա ևս փաստում է, որ գործադիր մարմինը լքողներից մեկը Կարեն Ճշմարիտյանն է լինելու:

Կարդացեք «Չորրորդ Իիշխանություն» թերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031