Բաժիններ՝

«Գազպրոմն» Ուկրաինային 2,5 միլիարդ դոլարի հաշիվ է ներկայացրել

Այսօր ռուսական «Գազպրոմ» ընկերությունը «Նաֆտոգազ-Ուկրաինային» է ուղարկել գազի վճարի գումարը, որը 2015թ. երրորդ եռամսյակում սպառել է Ուկրաինան, հայտնում է korrespondent.net-ը:

«Համաձայն «Գազպրոմի» ու «Նաֆտոգազի» միջև գազի գնման-վաճառքի պայմանագրի՝ գնորդը պարտավորվում է ամեն տարի վճարել գազի նվազագույն տարեկան քանակության դիմաց: Ելնելով պայմանագրի կետերից՝ գազի նվազագույն տարեկան ծավալը 2015թ. երրորդ եռամսյակում կազմել է 10,485 միլիարդ խմ: Դա հաշվի առնելով՝ «Նաֆտոգազին» ուղարկվել է 2,5 միլիարդ դոլարի հաշիվ»,- ասվում է «Գազպրոմի» հայտարարության մեջ:

Ռուսական ընկերությունը հաշվի վճարում է ակնկալում 10 օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին Ռուսաստանը, Ուկրաինան ու Եվրահանձնաժողովը պայմանավորվել են գազի գինը Կիևի համար սահմանել 232 դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031