Էրդողանը դատի է տվել ընդդիմադիր կուսակցության ղեկավար Քըլըչդարօղլուին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին Թուրքիայի նախագահին խստորեն քննադատելու համար:
Ինչպես հայտնում է Reuters-ը, Քըլըչդարօղլուն, մեկնաբանելով քրդերի դեմ ռազմական գործողությունները դատապարտելու համար կալանավորված թուրք գիտնականների կալանքը, Էրդողանին անվանել էր «բռնապետ»:
Էրդողանը նրան մեղադրել է «ակնհայտ վիրավորանք»: Էրդողանն իր դատական հայցում Քըլըչդարօղլուից պահանջել է 100 հազար լիրա (գրեթե 30 հազար դոլար) փոխհատուցում։
Գործակալությունը նշում է, որ Թուրքիայում նախագահին վիրավորելը համարվում է հանցագործություն, ինչի համար կարելի է ազատազրկվել մինչև 4 տարի ժամկետով: