Բաժիններ՝

Ուկրաինայում գրիպի զոհերի թիվը հասել է 50-ի

Ուկրաինայի առողջապահության նախարարությունը արձանագրել է գրիպի հետևանքով մահացության 46 դեպք: Այս մասին հայտնել է Ուկրաինայի առողջապահության նախարարի տեղակալ Ռոման Վասիլիշինը, հայտնում է РБК-Ուկրաինան:

«Կարելի էր ասել, որ այսօր ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենում՝ կապված այն բանի հետ, որ համաճարակի շեմին չենք հասել, սակայն, ցավոք, կարող ենք արձանագրել, որ այսօրվա դրությամբ Ուկրաինայում գրիպից հաստատվել է մահացության 46 դեպք»,- ասել է Վասիլիշինը:

Նրա խոսքով՝ ցավոք, մինչև այս շաբաթվա վերջ Ուկրաինան կհասնի համաճարակի շեմին:

Չնայած այն բանին, որ հիմնականում գրիպով հիվանդանում է հիմնականում մեծահասակ բնակչությունը, բժիշկները խորհուրդ են տալիս դպրոցներում դադարեցնել պարապմունքները:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Դոնեցկի մարզում հունվարին գրիպից մահացել է 15 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031