
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը քննադատել է ԵՄ-ի գործողությունները ներգաղթյալների նկատմամբ

«Բժիշկներ առանց սահմանների» մարդասիրական կազմակերպությունը (MSF) խիստ քննադատության է ենթարկել ԵՄ-ի գործողությունները միգրացիոն ճգնաժամի վերաբերյալ:
«Եվրամիությունն ու եվրոպական կառավարությունները ոչ միայն կոլեկտիվ կերպով ձախողվել են ճգնաժամի լուծման հարցում: Այն փաստը, որ նրանք կենտրոնացրել են ուշադրությունը զսպման վրա (ներգաղթյալների ու փախստականների), քաոսային արձագանքը նրանց մարդասիրական կարիքներին, ով փախչել է Եվրոպա, սարսափելի վատացրել են հազարավոր խոցելի տղամարդկանց, կանանց ու երեխաների վիճակը»,- հայտարարել է կազմակերպության գործառնական տնօրեն Բրիս դե Վինը, ում խոսքերը ներկայացված են կազմակերպության զեկույցում:
2015թ. MSF-ի աշխատակիցները հավաքել են բազմաթիվ վկայություններ ու նյութեր ԵՄ քաղաքականության մարդասիրական հետևանքների մասին, ասվում է փաստաթղթում:
Զեկույցում, մասնավորապես նշվում է, թե Եվրամիությունն ու եվրոպական երկրները խոչընդոտներ են սահմանել ավելի քան 1 միլիոն մարդու ճանապարհին, որոնց մեծ մասը փրկություն էր որոնում պատերազմներից ու հետապնդումներից:
Միաժամանակ, ներգաղթյալներին ու փախստականներին այլընտրանք չի մնացել, քան ծովով մահացու վտանգավոր ուղին: