112 տարեկանում մահացել է մոլորակի ամենածեր տղամարդը
                                    112 տարեկանում մահացել է աշխարհի ամենածեր մարդը՝ ճապոնացի Յասուտարո Կոիդեն, հայտնում է Associated Press-ը:
Կոիդեն ծնվել է 1903 թվականի մարտի 13-ին:
2015թ. օգոստոսին նրա անունը ներառվել էր Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենածեր տղամարդ:
Ներկայում Ճապոնիայի ամենածեր տղամարդու տիտղոսն անցել է Տոկիոյի 111-ամյա բնակիչ Մասամիտսու Յոշիդային:
Ներկայում դեռ հայտնի չէ, թե արդյոք նա հանդիսանում է նաև աշխարհում ամենածեր տղամարդը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    