Բաժիններ՝

Նորվեգիայում փախստականները հացադուլ են հայտարարել՝ բողոքելով Ռուսաստանին արտահանձնման դեմ

Նորվեգիայում շուրջ 70 ներգաղթյալ է հրաժարվել նստել ավտոբուս, որը նրանց պետք է տանի Ռուսաստան: Մարդկանց մի մասը հացադուլ է հայտարարել:

Ինչպես հայտնում է NRK պարբերականը, շուրջ 70 մարդ է բերվել Նորվեգիայի տարբեր շրջաններից Ֆիննմարկ հյուսիսային մարզ՝ Ռուսաստան արտաքսման համար:
Ինչպես պատմել են ներգաղթյալները, իրենց վաղ առավոտյան արթնացրել են ու հրամայել հավաքել իրերը: Դրանից հետո մարդիկ հացադուլ են հայտարարել ու հրաժարվել ավտոբուս նստել:

«Այստեղ շատերը կորցրել են իրենց տներն ու փող չունեն: Նրանք Ռուսաստանում ոչինչ չունեն, նրանք վիզա են ստացել, որ գան Եվրոպա: Հիմա նրանք կտեղափոխեն սահմանից այն կողմ, ու նրանց ոչ ոք չի օգնի»,- ասել է փախստականներից մեկը:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբեր-դեկտեմբերին Նորվեգիան Ռուսաստանին է վերադարձրել մոտ 600 փախստականի, որոնք երկիր էին ժամանել Ռուսաստանից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս