Հունվարի 15-ին, ժամը 15-ին հրավիրված նիստում ԿԸՀ-ն կսահմանի փետրվարի 18-ի Հանրապետության Նախագահի ընտրություններին գրանցված թեկնածուներին Հանրային ռադիոյից և Հանրային հեռուստատեսությունից անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու կարգն ու ժամանակացույցը:
Այն իր առաջին ուղևորներին կընդունի 2018 թվականին, իսկ ողջ հզորությամբ կգործի մինչև 2025 թվականը:
Որևէ մարդ, ով գոնե հասարակության և լրագրողների կողմից մատնանշվում և մեղադրվում էր կեղծիքների մեջ, չի պատժվել:
Աբաշիձեի ու Կարասինի առաջին հանդիպումը տեղի էր ունեվել 2012 թվականի դեկտեմբերի 14-ին, Ժնևում:
ԿԸՀ-ն այսրօվա նիստում քննարկել է նաև նախագահի թեկնածու առաջադրված, քաղաքացիներ Տարոն Աբրահամյանի ինքնաբացարկի մասին դիմումը և Ռոբրետ Սիմոնյանի դիմումը, որով վիճարկում էր ԿԸՀ կայացրած որոշումը:
Հունվարի 4-ի երեկոյան «Էդեմ» ակումբի դիմաց՝ Թումանյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում, Վարդան Օսկանյանի որդին՝ Արման-Մինաս Օսկանյանը, իր երկու ընկերների հետ ծեծի է ենթարկել մի երիտասարդի՝ ջարդելով վերջինիս քիթը:
Խոսքը գնում է գնդացիրների, հրացանների, կապի միջոցների, հրթիռների ու անօդաչու համակարգերի մասին:
ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը չի հերքել մամուլում տեղ գտած այն հրապարակումները, թե ճգնաժամից դուրս գալու շրջանակներում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը պահանջում է Կոնգրեսի համակարգողի պաշտոնից հեռացնել Լևոն Զուրաբյանին։
Լիբերմանը վստահություն է հայտնել, որ մոտ ժամանակներս ամեն ինչ կարգավորվելու է և իրեն արդարացնելու են:
ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբը ցավակցում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին սիրելի մոր` Զարուհի Աբրահամյանի մահվան կապակցությամբ:
Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի կայքում ինֆորմացիա եղել է այն մասին, որ թյուրիմացություն է եղել, արդեն հրատարակված եղել է և հո նորից չէր վերահրատարակվելու:
Խորհուրդ կտայի Խաչատրյանին զբաղվել իր համար ավելի բնական որևէ գործով. սունկ հավաքելով, քարտաշությամբ, լոտո խաղալով, կժով աղբյուրից ջուր բերելով, դուդուկ նվագելով։
Այդպիսի նախաձեռնությամբ են հանդես եկել մի շարք պատգամավորներ:
Այդ կղզին հանդիսանում է Արևելյան Ասիայում ԱՄՆ գլխավոր հենակետը:
«Ոչինչ չեմ կարող բացառել, քանի որ ամեն ինչ կախված է նախընտրական քարոզարշավի ընթացքից: Մենք ունենք նախադեպ, երբ 1996թ. վերջին պահին ընդդիմադիր հիմնական թեկնածուները միավորվեցին և մեկ թեկնածուի պաշտպանեցին, այնպես որ` կտեսնենք»:
Մեղադրյալը չի ընդունում մեղքը: Նա պնդում է, որ ինքը չի իմացել, որ իր կողմից օգտագործված համակարգչային ծրագիրը վնասաբեր է:
Այդ ակցիային մասնակցել է ավելի քան 100.000 մարդ:
Դա ամբողջովին եղել է իրավական որոշում:
Կանոնների համաձայն, եթե Սպիտակ տան կայքում կազմակերպված հանրագրին մեկ ամսվա ընթացքում աջակցում է 25.000 մարդ, ապա այն ուղարկվում է վարչակազմի դիտարկմանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը համոզված է, որ այս ընտրություններին ՀՀԿ-ի հաղթանակը կախված չէ որևէ քաղաքական ուժի կամ գործչի չառաջադրվելու փաստով:
Դրանից հետո այն կուղարկվի խորհրդարանի հաստատմանը:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր հանդիպել է Ադրբեջան ժամանած Նորվեգիայի արտգործնախարար Էսպեն Բարտ Էյդեի հետ:
Հովհաննես Սահակյանն ասում է, որ իշխանություններին դա պետք չէ։
Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է այս տեղեկատվությունը:
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը որևէ թեկնածուի չի սատարում:
Դեռ հստակեցված չէ այդ հանդիպման ձևաչափը:
Հատուկ խումբը բաղկացած է լինելու մեկ գլխավոր կոմիսարից և 6 մասնագետ ոստիկանից:
168.am-ի տեղեկություններով, նախագահական ընտրություններից հետո ՀՀԿ-ական, Սպորտի և երիտասարդության հարցերով փոխնախարար, «Հայոց արծվիներ» հ/կ-ի նախագահ Խաչիկ Ասրյանը նշանակվելու է Սյունիքի մարզպետի պաշտոնում:
Հունվարի սկզբներին վերսկսվել է «օդանավակայանների համար ճակատամարտը:
Ավելի վաղ կուբացիները պետք է արտասահման մեկնելու համար ստանային միգրացիայի հարցերով տեղական վարչության թույլտվությունը: