«Երկիրն արդեն 1 տարի ԵՏՄ-ում է, ապրանքները հարկվում են այնպես, ինչպես առաջ էին հարկվում». Հրանտ Բագրատյան

«ԵՏՄ մտնելուց հետո մենք մեզ ենք սանկցիաներ սահմանել, որովհետև ԵՏՄ-ից եկող ապրանքները ներմուծվում են այնպես, ինչպես արտասահմանից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ Ֆինանսների նախարարությունը և կառավարությունն արդեն մեկ տարի է՝ «ապօրինաբար» հարկում է այդ գումարները.

«Դուք գիտեք, որ ես ԵՏՄ-ի երկրպագու չեմ եղել, հիմա էլ չեմ, խորապես վստահ եմ, որ կարող էինք չգնալ Եվրոպա, և այդ դեպքում ԵՏՄ-ի հարց չէր առաջանա, որովհետև որպես տնտեսագետ՝ ես ԵՏՄ-ում չեմ տեսնում որևէ պրոֆեսիոնալ հեռանկար հանրապետության տնտեսության համար: ԵՏՄ-ն միավորում է այնպիսի երկրներ, որոնք ունեն սիմետրիա արտադրության կառուցվածքում, պետք է լինի ասիմետրիա: Այս մասին ասել եմ, բայց նաև ասել եմ՝ եթե որոշել եք ԵՏՄ գնալ, սա էլ ինչ-որ հնարավորություններ ստեղծում է, փորձեք օգտվել դրանից: Հիմա այդ հնարավորությունից օգտվելու փոխարեն՝ երկիրն արդեն 1 տարի ԵՏՄ-ում է, սակայն ապրանքները հարկվում են այնպես, ինչպես առաջ էին հարկվում»:

Հ. Բագրատյանը ներկայացրեց 2015 թվականի 11 ամիսների տվայլները.

«Ռուաստանի հետ առևտուրը պակասել է 9 տոկոս, Բելառուսի հետ առևտուրը պակասել է 10 տոկոսով, Ղազախստանի հետ առևտուրը պակասել է 15 տոկոսով, ավելացել է առևտուրը Ղրղըզստանի հետ: Այն գործիչները՝ սկսած ՀՀ նախագահից, տնտեսագետները, որոնք ասում էին, որ մեզ համար բացվում է 170 միլիոնանոց շուկա, մենք էլ ասում էինք՝ Ռուսաստանի հետ ոչիչ չի փոխվում, ինչո՞ւ եք նման սուտ ասում ժողովրդին: Ես ասել եմ, որ ընդհանրապես կցանկանայի, որպեսզի Ադրբեջանի պես՝ ոչ մի տեղ էլ չգնայինք»:

Տեսանյութեր

Լրահոս