Աբրահամ Մանուկյանին զգուշացրել են, որ «տոռմուզ» տա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նաիրա Զոհրաբյանին գահընկեց անելու հավակնություններ հետապնդող Աբրահամ Մանուկյանին իշխանական թեւից զգուշացրել են, որ «տոռմուզ» տա, որովհետեւ Զոհրաբյանով, թե առանց նրա, հիմա իշխանությունը չի պատրաստվում կոալիցիա կազմել ԲՀԿ-ի հետ, եւ այս փուլում իշխանությունը Նաիրա Զոհրաբյանին է տեսնում ԲՀԿ ղեկավարի աթոռին։

Սակայն խմորումները ԲՀԿ-ում չեն ավարտվում կոալիցիայի թեմայով, խնդիրը տարածքային կառույցների ու ԲՀԿ ղեկավարության միջեւ բացված անդունդն է, որն առաջիկայում էլ ավելի է խորանալու։ Աբրահամ Մանուկյանի կուրացիային ենթարկվող տարածքայիններում առաջիկայում, ըստ մեր աղբյուրների, էլ ավելի կսրվի կուսակցության քաղաքական գծի հարցը՝ լինել անկեղծ իշխանական, թե՞ կեղծ ընդդիմադիր։ Չի բացառվում անգամ, որ առաջիկա ամսում սպասվող կուսակցության համագումարին այս հարցը բարձրացվի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29