ԵՄ երկրներում ապաստանելու Թուրքիայի քաղաքացիների դիմումները նվազել են

«Եվրոպական միության (ԵՄ) ապաստանի հարցերով գործակալության» (EUAA) հրապարակած «Ապաստանի զեկույց 2026»-ի համաձայն՝ նվազել են Թուրքիայի քաղաքացիների կողմից ԵՄ երկրներին ներկայացվող ապաստանի դիմումները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ զեկույցի՝ 2025-ին Թուրքիայից ԵՄ երկրներ ապաստան հայցողների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 40%-ով՝ 55․678-ից հասնելով 33․202-ի։ Թուրքիայի քաղաքացիների դիմումների նվազումն առավել նկատելի է եղել հետևյալ երկրներում. Հունաստան՝ 62%, Գերմանիա՝ 53% և Ֆրանսիա՝ 16%։

Զեկույցում շեշտվում է, որ դիմումների նվազման գլխավոր պատճառներից մեկը ԵՄ երկրների կողմից դրանց հաստատումների սակավաթվությունն է։ Եթե 2024-ին թուրքերի դիմումների բավարարման ցուցանիշը 17% էր, ապա 2025-ին այն նվազել է՝ հասնելով 13%-ի: Սա նշանակում է, որ անցյալ տարի թուրքերի ներկայացրած դիմումների 87%-ը մերժվել է:

Մերժումների նման բարձր ցուցանիշի հիմնական պատճառն այն է, որ ԵՄ երկրները Թուրքիան մեծ մասամբ դիտարկում են որպես «անվտանգ երրորդ երկիր»: Բացի այդ, ԵՄ-ում ուժի մեջ մտնող Միգրացիայի և ապաստանի նոր ու ավելի խիստ կանոնակարգն էլ ավելի է բարդացնելու ապաստանի ստացման գործընթացը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930