«Անկասկած, Մոսկվան, ամենայն հավանականությամբ, անկեղծությամբ չի սկսի ողջունել Հայաստանի և Իրանի ակտիվ մերձեցումը, սակայն ներկայումս Իրանի դերակատարությունը Ռուսաստանի համար բարդ է գերագնահատելը»,- ասում է ՌԴ պետական հումանիտար համալսարանի դոցենտ, քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Գուշչինը։
Սոսո Ցինցաձեի կարծիքով՝ ՀՀ իշխանությունների գիտությամբ և նրանց համաձայնությամբ Հայաստանի տարածքը ռուսական գործողությունների համար չի կիրառվի Վրաստանի դեմ, քանի որ երկու բարեկամ երկրները պահպանում են հայ-վրացական հարաբերությունները՝ դրանք հեռու պահելով գլոբալ հակամարտություններից:
Թբիլիսիի միջազգային օդանավակայանը (TAV) կփակվի մարտի 1-ից` պայմանավորված օդանավակայանի թռիչքուղու վերանորոգմամբ և կվերաբացվի հուլիսի սկզբին:
Թուրքիայի ընտանիքի և սոցիալական քաղաքականության հարցերով նախարարության կատարած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երկրում ամուսնացած կանանց 38 տոկոսը ֆիզիկական բռնության է ենթարկվում: Ինչպես
«Առայժմ կարող ենք ասել, որ դեսպանների հայտարարությունները սրտացավ, բարին կամեցող հայտարարություններ են։ Եթե ՀՀ իշխանությունները չսթափվեն, անշուշտ, դա ազդելու է ՀՀ-ի և Արևմուտքի հարաբերությունների վրա»։
Trivago զբոսաշրջային ծառայության ներկայացուցիչները հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում որոշվել են Եվրոպայի ամենահայտնի ու բյուջետային մայրաքաղաքները, ինչպես նաև՝ զբոսաշրջային քաղաքները:
Led Zeppelin լեգենդար խմբի երաժիշտներ Ջիմի Փեյջը, Ջոն Փոլ Ջոնսն ու Ռոբերտ Պլանտը հարցաքննվել են Stairway to Heaven խմբի գլխավոր հիթերից մեկի ենթադրյալ գրագողության գործի շրջանակում, հայտնում է Bloomberg գործակալությունը:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մայրը՝ Մահլյուֆ Ասադը, կյանքի 86-րդ տարում մահացել է Դամասկոսում, հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Սիրիայի նախագահի կայքին։
Նախօրեին` Նյու Յորքի աճուրդի փակման ժամանակ, Facebook-ի հիմնադրի կարողությունը հասել է 50 միլիարդ դոլարի: Տեղեկությունների համաձայն՝ Facebook-ի հիմնադիրն առաջ է անցել Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսից (49,1 մլրդ դոլար) ու Movil SAB-ի ղեկավար Կառլոս Սլիմից (49 մլրդ դոլար), որոնք հանգրվանել են վարկանշային աղյուսակի 5-րդ ու 6-րդ հորիզոնականներում, հայտնում է korrespondent.net-ը:
Իտալիայի արևմուտքում գտնվող Լացիո նահանգի բնակիչը դատի է տվել սեփական կնոջը, քանի որ վերջինս չի կարողանում նորմալ պատրաստել ու տանը մաքրություն հաստատել, գրում է Lenta.ru-ն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորը Էկվադորում դաժանորեն ծեծել է կին ակտիվիստների, հայտնում է RT-ն: Թուրքիայի նախագահը Էկվադորում է գտնվում երկօրյա այցով:
«Փրկվածը» (The Revenant) ֆիլմը դրամարկղերից միայն երեքշաբթի օրը հավաքել է 1.21 մլն դոլար՝ ընդհանուր հասույթը հասցնելով 140 մլն դոլարի։
«Ադրբեջանը որևէ հարց լուծող չի այս վիճակում, բացարձակ: Պարզ երևում է ամեն քայլից: Ինչքան են խնդիրները մեծացել, որ Ադրբեջանը որևէ լուծում չունի, բայց ուզում է ցանկացած վիճակում Ղարաբաղի հարցում իր 20 տարվա քաղաքականությունը պահպանել, և որևէ ցանկություն չունի՝ փոխել իր մոտեցումները»:
Պաբլո Պիկասոյի գիպսե հայտնի քանդակը տևական ժամանակ կռվախնձոր է դարձել աշխարհահռչակ հայազգի, ամենախոշոր արտ-դիլերներից մեկի՝ արվեստի լավագույն 5 պատկերասրահների սեփականատեր Լարրի Գագոսյանի (Larry Gagosian) և Քաթարի արքայական ընտանիքի միջև: Վեճի առարկան Պիկասոյի 1931թ. «Կանացի կուրծք» բրոնզե քանդակն է: Պիկասոն պատկերել էր իր մուսա և սիրուհի Մարիա Թերեզա Վոլտերին (Marie-Thérèse Walter):
Բաքվի բնակիչ, 1973 թվականին ծնված Անար Վահիդօղլու Մամեդովը Նասիմի շրջանում ինքնահրկիզվել է:
Այս տարի, ավանդույթի համաձայն, կառնավալը պետք է սկսվի բանալիների հանձնման արարողությամբ, երբ քաղաքային խորհրդի ղեկավարը դրանք հանդիսավոր կերպով կհանձնի Մոմո արքային՝ տոնի ղեկավարին: Միջոցառմանը կմասնակցի նաև կառնավալի թագուհին, ով ընտրվել է հատուկ քվեարկության արդյունքում:
«Ինքնաթիռը հայտնաբերվել է Օրսկից 20-30 կիլոմետր հեռավորության վրա: Ինքնաթիռն ամբողջովին ոչնչացվել է, զոհվել է երեք մարդ»,- ասել է նա:
ԱՄՆ-ի Թենեսի նահանգի դատարանը 8-ամյա աղջկա սպանության գործում մեղավոր է ճանաչել մի 11-ամյա տղայի:
Բահրեյնի թագավորության զինվորները պատրաստ են Սիրիայում մասնակցել ցամաքային օպերացիայի ԴԱԻՇ-ի դեմ կոալիցիայի շրջանակում:
Սիրիայի ընդդիմությունը, որը կազմավորվել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներով, որոշել է դադարեցնել միջսիրիական հակամարտության կարգավորման շուրջ Ժնևում երկխոսությունը` Սիրիայի բանակի հաջողությունների պատճառով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտածում էր, թե ռուսական ավիահարվածները Սիրիայում կարող են փոխել պատերազմի ընթացքը, սակայն Սիրիայի կառավարական բանակի առաջխաղացման տեմպերը նրան հիասթափեցրել են, գրում է Reuters-ը՝ հղում կատարելով ռուսական բանակին մոտ կանգնած իր աղբյուրին:
Թայվանում 17 հարկանի շինության փլուզման հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 11 մարդու, հայտնում է Associated Press-ը՝ ում կատարելով երկրի իշխանություններին:
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի կենտրոնում շարունակվում են հակամարտությունները թուրքական բանակի ու քրդերի միջև, ինտենսիվ մարտ է ընթանում հրետանիի ու գնդացիրների կիրառմամբ, հայտնում է RIA Novosti-ն թղթակիցը դեպքի վայրից: Համազարկերի ձայնը տարածվել է ողջ քաղաքում:
Միկրոբլոգների Twitter ծառայության ղեկավարությունը արգելափակել է ավելի քան 125 հազար օգտահաշիվ ահաբեկչության դեմ պայքարի լայնամասշտաբ ծրագրի շրջանակում:
«Որքանով ես գիտեմ, արարողակարգով նախատեսված չեն համատեղ աղոթքներ: Հանդիպումը տեղի է ունենալու օդանավակայանում, այսինքն, կրոնական տարածքից դուրս, և այն բաղկացած է լինելու երկխոսությունից և հռչակագրի ստորագրումից»,- ասել է Իլարիոնը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մեղադրել է Ռուսաստանին Սիրիայի խաղաղ բնակչությանը սպանելու մեջ: Ռուսական ավիահարվածներից մահանում են մեծ թվով խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ, հայտարարել է Քերին:
Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսային շրջաններում Քրդական բանվորական կուսակցության (PKK) ճամբարների վրա:
Բանակցությունները կոնսորցիումի հետ հավելյալ ծավալների ստացման վերաբերյալ, գտնվում են ակտիվ փուլում: Այս մասին, ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայնը», երեկ լրագրողներին հայտնել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:
Պուերտո-Ռիկոյի նահանգապետ Ալեխանդրո Գարիսիա Պադիլյան արտակարգ դրություն է հայտարարել առողջապահության գծով՝ կապված Զիկա վիրուսի տարածման հետ, հայտնում է Reuters-ը:
«ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն գործընթացն ընթանում է սովորական»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արձագանքելով 168.am-ի հարցին՝ ինչպե՞ս է ընթանում կոալիցիոն գործընթացը՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: