Եվրոպական գրեթե բոլոր երկրները էներգոմատակարարման հարցում կապված են Ռուսաստանի հետ:
Վրաստանը երբեք չի հաշտվի Աբխազիայի ու Հարավային Օսիայի օկուպացիայի հետ, սակայն կան հարցեր, որոնց շուրջ կարելի է համագործակցել Ռուսաստանի հետ:
«Սահմանադրությունը ժողովրդի կամքն է: Հականալի, բայց ընդունելի չէ, որ կիսանախագահական համակարգն է երկրի զարգացման երաշխիքը: Մարդիկ չեն տեսնում սահմանադրական փոփոխությունների և իրական կյանքի փոփոխության հետ կապը»,- այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Զարմանում եմ, որ դեռևս չի հայտնվել մեկը, ով ավելի լավ է հասկանում իրողություններից և հանգիստ ու տրամաբանված կբացատրի, թե՝ սիրելինե′րս, որ սահմանադրությունը չփոխվի էլ, ձեր թեկնածուն չի անցնելու, դժվա՞ր է հաշվարկել: Հապա ի՞նչ իմաստ ունի փորձել արգելակել երկրի առաջընթացը, դառնալ զարգացման հակառակորդ, հետադիմության սիմվոլ: Օգուտը ո՞րն է: Ուրեմն եթե հետաքրքրված չեք երկրի ու ազգի համար կենսական խնդիրներով, գոնե կարելի է չդառնալ հետ քաշող բեռ»:
Մեր հարցին՝ իշխանափոխության հարց կդրվի՞ օրակարգում, Գ.Ջհանգիրյանը պատասխանեց, որ դա դեպքերի զարգացումը ցույց կտա, բայց եթե վարչապետի կամ կառավարության հրաժարականի պահանջ չի դրվում, ենթադրվում է, որ ավելի լուրջ պահանջ պետք է դրվի:
Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիտալի Յարեմը հայտարարել է, որ գործը հարուցվել է ծառայողական լիազորությունները չարաշահելու մասին հոդվածով:
Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Կարզայը համառորեն հրաժարվում էր այդ համաձայնագիրը ստորագրել ամերիկացիների հետ:
Գալուստ Սահակյանը նշել է, որ մտահոգիչ է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հունական պատվիրակության ղեկավար Դորա Բակոյանիսի գործունեությունը, որի ջանքերի շնորհիվ շրջանառության մեջ դրվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ մի փաստաթուղթ:
Բելառուսի ՊՆ-ը հայտնել է, որ ինքնաթիռը կործանվել է ուսումնական թռիչք գործելիս:
ԵՄ-ը Ռուսաստանի դեմ վերջին անգամ պատժամիջոցներ է սահմանել սեպտեմբերի 12-ին:
«Ի՞նչ է սա, եթե ոչ այլատյացության և ատելության հողի վրա իրականացվող հանցագործությունների օրինակներ: Ինչպե՞ս կարելի է սա անվանել: Պարզ և հստակ` նեոնացիզմ իր բոլոր բաղադրիչներով՝ այլատյացություն, ծայրահեղականություն, ատելություն խոսքի տարածում և ատելության հողի վրա հանցագործություններ»:
Հարցին՝ արդյոք իշխանափոխության խնդիր կդրվի՞ հանրահավաքում, Ս. Մարգարյանը պատասխանեց, որ ԲՀԿ-ն այս պահին այս ձևով դեմ է իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին. «Գտնում ենք, որ չի կարելի արհեստական ձևով ընդունել մի փաստաթուղթ, որն իշխանություններին թույլ է տալիս վերարտադրվել: Ի՞նչ է նշանակում իշխանափոխություն պահանջել, երբ դու ասում ես՝ ես վերարտադրմանը դեմ եմ, դա արդեն իշխանափոխություն է, իշխանությունը փոխվելու է Հայաստանում: Այն, ինչ կպահանջենք, դա թույլ տվեք ժամանակին ասել: Մենք ասելու ենք, թե ինչ ենք անելու՝ մեր պահանջներին հասելու համար, դա կլինի հոկտեմբերի 10-ին»:
Ներկա դրությամբ «Վլադիվոստոկը» մանևրում է Բիսկայան ծոցում:
«Այս նախաձեռնությունը գալիս է կյանքի փորձից, երբ կիրառվել է զենք և ունեցել եք ճգնաժամային իրավիճակ»,- այսօր ԱԺ նիստում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի արտահերթ քննարկման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պագամավոր Թևան Պողոսյանը:
«Ես իձնանից տարիքով փոքր ընկերների հորդորները փորձում եմ լսել, բաց որ էդպես ցույց են տալիս ինչ անել` չեմ ուզում լսել»,- այսօր ԱԺ նիստում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի արտահերթ քննարկման ժամանակ իր եզրափակիչ խոսքում ասաց օրինագծի հեղինակներից ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
Նովակը հավելել է, որ գազամատակարարումը կարող է սկսվել Ուկրաինայի գազային պարտքի մարման հետ միաժամանակ:
«Գտնում ենք, որ երբ առաջիկայում Հայաստանը ստորագրի Եվրասիական միության կազմի մեջ մտնելու պայմանագիրը, առաջիկա 1-1.5 տարվա ընթացքում ակամա այստեղ այնպիսի փոփոխություններ են լինելու, որ այդ փոփոխությունների արդյունքում լրջագույն իրավիճակ կստեղծվի այս իշխանությունների համար
Գ.Ջհանգիրյանը նշեց, որ ՀՀ նախագահը արտակարգ դրության ժամանակ զինված ուժերի կիրառման լիազորություն չունի, միայն պատերազմի դեպքում կամ վտանգի դեպքում կարող է կիրառել, այն էլ միայն հատուկ դրություն հայտարարելուց հետո:
Մենք լրջորեն ենք տրամադրված պայմանավորվածությունների հասնելու հարցում:
Նրան հետաքրքրել է նաև Վրաստանի գործառույթը՝ որպես տարանցիկ երկիր, և այդ պոտենցիալի օգտագործումն Իրանի հետ հաղորդակցության համար:
«Արամ Մանուկյանը ԲՀԿ-ից չէ, որ քննադատենք: ԲՀԿ-ից ընդամենը եղել են կարծիքներ, որ ճիշտն ասած, այդքան էլ հաճելի բան չասաց: Բայց իր անձի հետ կապված, չեմ կարծում, որ Արամը… Ուղղակի այդպես ստացվեց էլի, ինքը որպես անձնավորություն այդպիսին չէ»,- ասաց Ս.Մարգարյանը:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ինքնուրույն է որոշումներ ընդունում այս կամ այն միջոցառմանը մասնակցելու վերաբերյալ:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:
«Տեղյակ չեմ, թե այդ կետերը որքանով են կատարվել: Բայց կարող եմ ասել, որ ընդհանրապես կառավարությունն իր բնականոն աշխատանքով աշխատում է, իր գործունեությունը իրականացնում է»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը՝ խոսելով ոչ իշխանական ուժերի 12-կետանոց պահանջների և դրանց իրականացման համար տրված ժամկետների մասին:
ԱՄՆ-ում աշխատանքային վիզա չստանալու դեպքում Սաակաշվիլին չի կարող հույսեր կապել այդ երկրում քաղաքական ապաստան ստանալու հետ:
«Մենք պարոն Նախագահի հետ և՛ երեկ, և՛ այսօր եկանք այն եզրակացության, ավելի ճիշտ՝ դրանում համոզված էինք, որ մենք պարտավոր ենք մեր տնտեսական հարաբերությունները քաշել-հասցնել մեր քաղաքական երկխոսությանը և ընդհանրապես, մեր բարեկամության մակարդակին»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Այս մասին հայտարարել է Միջազգային էներգետիկ գործակալության (IAE) գործադիր տնօրեն Մարիա վան դեր Խուվենը:
Դամբարանի տարածքը պաշտպանում է 36 թուրք զինծառայող, մինչդեռ «Իսլամական պետության» զինյալների թիվը կազմում է 1100 մարդ:
Նա դժգոհեց, թե Արամ Մանուկայնը հայհոյում է ՀՀ նախագահին: Լրագրողները նկատեցին, որ Մովսիսյանն էլ է հայհոյում ԱԺ-ում. «Պետք լինի` նորից կհայհոյեմ, բայց ես թաքուն չեմ անում էդ ամեն ինչը: Ընդդիմադիրներին չենք հայհոյել, ընդամենը իրա տեղն եմ դրել»: Ըստ նրա՝ ՀՀ նախագահին հայհոյելը նշանակում է հայհոյել երկրի հիմնին, դրոշին, նշանակում է սրբություն չունեն:
«Եռյակի» ուժերը համոզված են, որ սահմանադրական ճանապարհով անկարող են գալ իշխանության, հետևաբար իրենց նպատակը երկրում անկայունություն ստեղծելն է, մանավանդ որ երևի ոմանց «մայդանը» շատ է դուր եկել։ Ուրեմն իրենց անձնական շահերից ելնելով՝ կփորձեն այդ ճանապարհով գալ իշխանության։ Բայց դա արյան, զոհերի ճանապարհ է։ Եվ նրանց քայլերի գնահատականը կտա մեր հանրությունը։ Ես շատ եմ ուզում, որ «եռյակի» հանրահավաքներին հնարավորինս շատ մարդիկ մասնակցեն, ու շատ մարդիկ լսեն նրանց կենդանի խոսքը, քանի որ անպայման հիսաթափվելու են։