Դու քո մասին մտածիր, որ էս աշխարհում ոչ մի ընկեր ու բարի կամեցող չունես- չես թողել, ու որ օրը զրկվես պաշտոնից` ոչ բարև տվող ես ունենալու, ոչ դուռդ բացող․ Արմինե Օհանյան
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. Արմինե Օհանյանը գրում է․
«Մարդը որոշել է Հայաստանը մի մեծ բանտի վերածել` ոչ թողնում է մարդիկ դուրս գան երկրից, ոչ ներս գան: Իրեն թթու խոսք ասած, թարս նայած` դրսում ապրող մարդկանց (ոչ միայն հայ, այլ նաև օտարազգի) մուտքն` առանց որևէ հիմնավորման արգելում է Հայաստան, իսկ իրեն իշխանությունից հեռացնելու փորձ անողների, իրեն քննադատողների էլ ելքն է արգելում երկրից: Ընդ որում, մարդիկ անգամ չեն իմանում` ինչի համար է իրենց ՍԷԿՏ-ը փակ (մի քանի օրով երկրից մեկնող Գագիկ Ծառուկյանին, Նարեկ Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին են արգելել սահմանը հատել): Մարդը ցար ի բոգ է իրեն զգում` ինչ ուզի կանի, առանց օրենք ու դատարան…
Ոչ թե «Նոր Հայաստան», այլ իսկական «Հայաստան բանտ»: Ամեն օր էլ ֆանտոմասի դեմքով լայվ է անում ու քուչի լեքսիկոնով սպառնում ընդդիմադիրներին` ոչնչացնելու եմ, բոմժ եմ սարքելու, բանտ եմ գցելու…հեռախոսը դեմքին մոտեցրած, չարությունից ու ատելությունից աղավաղված դեմքով, հիվանդագին հայացքով, ցիլոն տան մեջ գլխին դրած, դանդաղ ու հանդիսավոր սպառնում է…
Ասենք, ինչքան անադեկվատ լինի մարդը, որ միլիոնատեր մարդկանց վախեցնի, թե` «հացին կակա եք ասելու»: Այ անմեղսունակ, նրանք որ այլևս իրենց ամբողջ հետագա կյանքում ոչ մի դրամ փող էլ չաշխատեն հացի կարոտ չեն մնա: Ոչ միայն իրենց ունեցվածքը հերիք է քեզ նման հազարավոր սովածներին կերակրելուն, այլ միայն էն մարդիկ, ում իրենք լավություն են արել, հացի տեր սարքել, աջակցել, նեղ պահին հասել…իրենց չեն թողնի, որ սոված մնան: Դու քո մասին մտածիր, որ էս աշխարհում ոչ մի ընկեր ու բարի կամեցող չունես- չես թողել, ու որ օրը զրկվես պաշտոնից` ոչ բարև տվող ես ունենալու, ոչ դուռդ բացող…և էնքան մարդու ես վատություն արել, որ 10 կյանք չի հերիքի մեղքերիդ քավության համար…
Մարդը որոշել է մեր էս սիրուն, հրաշք երկիրը խոր ու անհուսալի փակուղի մտցնել, որ իրենց հողը սիրող, իրենց հայրենիքի ամեն սանտիմետրի վրա դողացող, արժանապատվություն ունեցող, խաղաղ ու ստեղծագործ կյանք երազող մարդիկ հասկանան, որ սրան հնարավոր չէ իշխանությունից հեռացնել, բայց նաև սրա հետ խաղաղ ու բարեկեցիկ կյանք գոյություն չունի…հասկանան, զզվեն, հեռանան իրենց երկրից, որ ինքը, ընտրությունները դեռ հորով մորով չարած, Հաջիև ու Մուստաֆաև բերի, սահմանազատում անի, հող տա, սահման բացի թշնամու առաջ…պարգևավճարներ բաժանի, ինչ ուզի` անի…
Բայց ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ…»

