«Որպես ռուսական ռազմական արշավի անմիջական հետևանք, Ասադի սպանիչ ռեժիմը ամրապնդում է իր դիրքերը, չափավոր սիրիական ընդդիմությունը նահանջում է, իսկ հազարավոր փախստականներ փախչում են Թուրքիա ու Եվրոպա»,- ասել է նա Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում երկու պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Սիրիայի ներքին գործերի նախարարության մամլո ծառայությունը:
Հայաստանում ընդդիմությունը պատկերացնում է՝ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է լինի ընդդիմադիր: Այո՛, նա պետք է լինի ընդդիմադիր, բայց ընդդիմադիր ոչ քաղաքական, նա պետք է լինի ընդդիմադիր՝ մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Այդ մտայնությունը, ցավոք, մեր քաղաքական ընդդիմության մեջ էլ չկա:
Լոնդոնի կենտրոնում՝ Քենսինգթոնի պալատի հարևանությամբ, ողջ-ողջ տղամարդ է այրվել, հայտնում է բրիտանական ոստիկանությունը: Նախնական տեղեկություններով՝ տղամարդն ինքնահրկիզվել է, հայտնում է BBC-ն:
Անդրադառնալով ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, թե ինքը մարտահրավեր է նետում հակակոռուպցիոն խորհորդին՝ Արփինե Հովհաննիսյանը նկատեց. «Կարծում եմ՝ նախընտրական քարոզչության մեկնարկը տրված է, իսկ մեր աշխատանքների ու քայլերի հաջորդականության մասին մենք պարբերաբար մանրամասն կներկայացնենք հասարակությանը, դրանում թող համոզված լինեն»։
ԱՄՆ-ի, Ճապոնիայի ու Հարավային Կորեայի ղեկավարները հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ համատեղ ուժերով հասնել Հյուսիսային Կորեայի վրա կոշտ միջոցառումների՝ ի պատասխան վերջերս արձակված հյուսիսակորեական հրթիռի, հայտնել են ճապոնական ու հարավկորեական ԶԼՄ-ները:
«Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը ծավալուն հարցազրույց է տվել, որտեղ վերլուծելով Ռուսաստանի վարած արտաքին քաղաքականությունը ու հակամարտությունների կարգավորման հարցում վերջինիս պահվածքը, հայտարարել է, որ Ռուսաստանը կխաղարկի Ղարաբաղի խաղաքարտը:
Եվրամիությունը մտադիր է Իրանի հետ ընդլայնել համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում: Այս մասին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարի տեղակալ Խելգա Շմիդը Ասիայի ու Խաղաղ օվկիանոսի հարցերով Իրանի փոխարտգործնախարար Իբրահիմ Ռահիմպուրի հետ հանդիպմանը:
Միացյալ Նահանգներ-Իրան փոխհարաբերությունների ներկա վիճակը խոր արմատներ ունի անցյալում: Թեև Միացյալ Նահանգները տարբեր առիթներով նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է փոխհաբերությունների հարցի շուրջ Իրանի հետ բանակցել առանց նախապայմանի, սակայն իրանական կողմի մոտ անվստահությունն առավել ընդգծված է, ինչը պայմանավորված է փոխհարաբերությունների պատմությամբ, որոնք ընդհատվել են 1979թ. նոյեմբերի 4-ից և առ այսօր բնութագրվում են իբրև առնվազն ոչ բարեկամական:
ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Օլեգ Սիրոմոլոտովը կարծում է, որ Անկարան «սիրախաղ» է անում ԴԱԻՇ-ի հետ: Այս մասին նա հայտնել է RIA Novosti-ի հետ զրույցում:
ԱՄԷ-ի կառավարությունում կհայտնվեն երկու նոր պաշտոններ՝ երջանկության մակարդակի ու կրոնի հանդուրժողականության նախարարներ: Այս մասին հայտնել է ԱՄԷ-ի վարչապետ, Դուբայի տիրակալ Մուհամմեդ Ալ-Մաքթումը:
Դամասկոսի հյուսիսային շրջաններից մեկում ավտոմեքենա է պայթել, հայտնում է RIA Novosti-ն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանն իբր բռնազավթել է Սիրիայի մի մասը, աբսուրդ են միջազգային իրավունքի տեսանկյունից: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Երկիրը աննախադեպ բարդ հիմնախնդիրների ու մարտահրավերների առջև է կանգնած, բայց բարդություններն ու հիմնախնդիրները նաև հնարավորություններ են ստեղծում, անխուսափելիորեն առաջացնում վերափոխումների, ուժերի համախմբման անհրաժեշտություն։ Իսկ այդ հնարավորություններից օգտվելն արդեն մեզանից է կախված։ Բոլորիցս։
«Կարծում եմ, որ Եվրոպական միությունն իր ներգրավվածությամբ կարող է դրական փոփոխության հասնել Հայաստանի համար, Հայաստանի շարքային քաղաքացիների համար: Եթե ինձ հարցնեք, ապա, չնայած հիասթափությանը, դառնության զգացումին, որն առաջացավ վերջին շրջանում, ես հավատացած եմ, որ միասին աշխատելով է, որ Եվրոպական միությունը կարող է օգնել առաջ մղելու իր արժեքները և օգնել Հայաստանին արդիականացնելու երկիրը և օգնել հայ հասարակությանն արդիականացնելու կառուցակարգերը, ինստիտուտները»:
Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին վստահ է, որ ուկրաինացի զինվորները կարող են «նվաճել ողջ Ռուսաստանը», եթե նրանց տրամադրվի ժամանակակից ամերիկյան սպառազինություն:
«Կարծում եմ` այսօր յուրաքանչյուր զինվորական պետք է իր գործով զբաղվի, և չեմ կարծում, որ այդ հիմքն ունի Տիգրանը, որ մեղադրի զինված ուժերի ղեկավարությանը: Ինքը զբաղվել է քաղաքականությամբ, զինված ուժերն այսօր պետք է քաղաքական չեզոքություն պահպանեն, առավել ևս մեկ անգամ զգուշացվել է: Նա իր ցանկությամբ դուրս է եկել բանակից,՝ և ասելու որևէ բան չունեմ»,- ԵՊՀ-ում տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով աշխատանքից ազատված պայմանագրային զինծառայող Տիգրան Մազմանյանի հայտարարություններին, ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Կայացել է հեռախոսազրույց Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի ու Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի միջև, հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով Վրաստանի կառավարության ադմինիստրացիային:
Եվրոպական միության համար ՀՀ նոր ընտրական օրենսգիրքը թեստ է լինելու, որի միջոցով կպարզեն, թե Հայաստանին ինչ ուղղությամբ են տանելու սահմանադրական բարեփոխումները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի այն հայտարարությունը, որ ԵԱՀԿ/ԺՄԻԳ զեկույցը հանրաքվեի վերաբերյալ աննախադեպ է, Արևմուտքն առաջին անգամ չի լեգիտիմացրել հանրաքվեն:
Բավարիայի հարավում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ նախնական տվյալներով հասնելով 8-ի, հայտնում է գերմանական BILD թերթը:
«Մեկ տարի հետո դուք ձեր ձայնը մեզ կտաք, եթե մեզ հաջողվի լայն կոալիցիա ստեղծել»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը:
Միլիարդատեր, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հաստատել է, որ մտածում է իր թեկնածությունն ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջադրելու մասին:
Մոսկվայում սկսել են քանդել մետրոյի կայարանների մոտ ԱՊՀ ներգաղթյալների կառուցած անօրինական կառույցները: Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ հղում կատարելով Անշարժ գույքի օգտագործման վերահսկողության Մոսկվայի պետական տեսչության դեկավար Սերգեհ Շոգուրովին:
«Մարդ, ով հայտնի է իր կոռուպցիոն հակվածությամբ, ով նույնիսկ փորձում է նման սկանդալների մեջ քաշել իրեն նշանակող ղեկավարներին՝ նախագահին, հանկարծ հայտնվում է ԵՏՄ-ում: Ավելին, դա վրդովմունք է առաջացրել մտավորականների մի լուրջ շերտի մոտ, և, ամենայն հավանականությամբ, մենք կդիմենք Պուտինին էլ, Նազարբաևին էլ, Լուկաշենկոյին էլ՝ ասելով՝ սա ի՞նչ է նշանակում, բա դուք ասում եք՝ կոռուպիայի դեմ եք պայքարում»:
ԱՄՆ-ում մեկնարկում է նախագահական ընտրությունների հերթական փուլը: Նյու Հեմփշիրում այսօր կանցկացվեն առաջին փրայմերիզները: Ընտրարշավի այդ փուլին թեկնածուները մոտեցել են Այովայի քվեարկությունը հաղթահարած:
ՌԴ Պետդումայի պատգամավորներն առաջարկ են ներկայացրել ՝ պահանջելով չեղարկել 1921 թվականի մարտի 21-ին Մոսկվայում Թուրքիայի հետ կնքված Բարեկամության և եղբայրության պայմանագիրը, գրում է «Իզվեստիան»:
Ուկրաինայում ավելանում է գրիպի զոհերի թիվը, հայտնում է Ուկրաինայի առողջապահության նախարարությունը, տեղեկացնում է korrespondent.net-ը:
«ԵՏՄ մտնելուց հետո մենք մեզ ենք սանկցիաներ սահմանել, որովհետև ԵՏՄ-ից եկող ապրանքները ներմուծվում են այնպես, ինչպես արտասահմանից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
«Հայաստանը շահագրգիռ է շարունակել իր համագործակցությունը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ընդգծեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հանրաքվեի փորձագիտական խմբի վերջնական զեկույցին: