Սաուդյան Արաբիան պատրաստ է հատուկ նշանակության ջոկատ ուղարկել Սիրիա
Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը հայտարարել է, որ ներկայում քննարկվում է Սիրիայում հնարավոր ցամաքային օպերացիայի անցկացման հարցը, հայտնում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիան պատրաստ է ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու համար ուղարկել հատուկ նշանակության զորքեր:
«Տեղի է ունեում քննարկում մասնավորապես ցամաքային զորքեր կամ հատուկ նշանակության զորքեր Սիրիա ուղարկելու հարցը ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի շրջանակում, ու Սաուդյան Արաբիայի թագավորությունը հայտնում է պատրաստակամություն՝ տրամադրել հատուկ նշանակության զորքեր նման օպերացիաների համար դրանց անցկացման դեպքում»,- հայտարարել է ալ-Ջուբեյրը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպումից հետո:
Բրիտանական Guardian-ը, հղում կատարելով սաուդյան աղբյուրներին, հայտնել էր, որ Էր-Ռիադը կարող է Սիրիա ուղարկել մի քանի հազար զինվորականի: