TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղությանը և համագործակցությանը նպաստող ներդրում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման TRIPP նախագիծը դիտարկում է որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում։ Այս մասին Ադրբեջանի նախագահը գրել է «X»-ի միկրոբլոգում:

Ալիևն իր գրառմամբ շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վերջինիս ծննդյան 80-ամյակի կապակցությամբ՝ միաժամանակ անդրադարձ կատարելով նաև 2025 թվականին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված խաղաղության հռչակագրին։

«Մենք շնորհակալ ենք Ձեզ Հարավային Կովկասում խաղաղության օրակարգը առաջ մղելու Ձեր վճռականության համար: Ձեր ներկայությամբ Վաշինգտոնում ստորագրված եռակողմ համատեղ հռչակագիրը, ինչպես նաև Հայաստանի հետ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը խաղաղության կառուցմանն ուղղված Ձեր հետևողական ջանքերի արդյունքն են»,- գրել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը նաև շեշտել է, որ Բաքուն «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծը դիտարկում է որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող հետագա ներդրում. «Այն կապահովի Ադրբեջանի Հանրապետության հիմնական տարածքի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը և կդառնա Միջին միջանցքի մաս»:

Ալիևը նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները տարբեր, այդ թվում՝ առևտրի, ներդրումների, անվտանգության, էներգետիկայի և այլ ոլորտներում հետագայում կշարունակի խորանալ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930