
Էրդողանն ընդունել է Անգելա Մերկելին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է պաշտոնական այցով Անկարայում գտնվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ երկու երկրի ղեկավարների հանդիպումը տևել է մեկ ժամ:
Ավելի վաղ Մերկելը հանդիպել էր վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ: Այս հանդիպումից հետո կողմերը մամուլի ասուլիս էին հրավիրել, որտեղ ներկայացրել էին հանդիպմանը քննարկված թեմաները: Մասնավորապես քննարկվել է Սիրիացի փախսըականների հարցը, Թուրքիա-ԵՄ հարաբերություններն ու համագործակցությունը, ինչպես նաև սիրիական զարգացումները: