Բաժիններ՝

«Արվեստիս հիմքում հայկական մշակույթն է, սակայն սրտիս և լեզվիս երկիրը Ֆրանսիան է». Ազնավուր

Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը փետրվարի 12-ին համերգով հանդես կգա Դուբայի համաշխարհային կենտրոնի համերգասրահում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համերգից առաջ արաբական The National-ին տված հարցազրույցում Ազնավուրն ասել է, որ իր արտիստական տաղանդը զարգացել է արվեստասերների ընտանիքում, որը չուներ շատ ֆինանսական միջոցներ, սակայն հարուստ էր սիրով ու հոգատարությամբ:

«Ես շատ ուրախ եմ, որ գտել եմ կյանքում իմ կոչումը, հանդիպել հետաքրքիր մարդկանց, ովքեր իմ մեջ խթանել են հետաքրքրասիրությունը»,-ասել է Շառլ Ազնավուրը:

Պարբերականը շեշտում է, որ 91 տարեկանում Ազնավուրը նկարահանվել է արդեն 60 ֆիլմում, գրել ավելի քան 1200 երգ, երգում է 8 լեզուներով և վաճառել է ավելի քան 180 մլն ձայնագրությունը:

«Իմ արվեստի հիմքում ընկած է հայկական մշակույթը, սակայն իմ սրտի և իմ լեզվի երկիրը Ֆրանսիան է: Հուսով եմ, որ Հայաստանն ի վերջո կապրի խաղաղ, իր սահմանների հետ կապված բոլոր խնդիրները կլուծվեն»,-ասել է Ազնավուրը:

1975 թվականին, նա գրել է «Նրանք ընկան» բալլադը` նվիրված Հայոց ցեղասպանության 60-ամյակին: 2008 թվականին Ազնավուրը ստացել է Հայաստանի քաղաքացիություն և նշանակվել Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս