ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնություն է ձեռք բերվել. հայտնի են մանրամասներ

ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնություն է ձեռք բերվել, փաստաթղթի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հունիսի 19-ին Շվեյցարիայում, հայտարարել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը երեկ ուշ երեկոյան։

«Երկու կողմերն էլ հայտարարել են բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցման մասին»,- հայտնել է Շահբազ Շարիֆը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ավելի ուշ սոցցանցային գրառմամբ հաստատել է Իրանի հետ գործարքի կնքումը և հայտարարել Հորմուզի նեղուցի շրջափակումը վերացնելու մասին։

«Աշխարհի նավեր, գործի գցեք ձեր շարժիչները: Թող նավթը հոսի»,-գրել է նա:

Ընդ որոում, Իրանում բացահայտել են ԱՄՆ-ի հետ գործարքի մանրամասները, հայտնել է ՌԻԱ Նովոստին։ Ըստ այդմ՝ Վաշինգտոնը պարտավորվում է.

  • Ապասառեցնել $ 24 մլրդ իրանական ակտիվները. այդ գումարի կեսը պետք է վերադարձվի մինչև գործարքի ստորագրումը։
  • Վերացնել նավթային պատժամիջոցները և չսահմանել նորերը։
  • Մերձավոր Արևելքում ուժեր չտեղակայել։
  • Դաշնակիցների հետ ներկայացնել Իրանի տնտեսության վերականգնման առնվազն 300 միլիարդ դոլարի նախագիծ։

Իր հերթին Իրանը՝

  • Հաստատում է հավատարմությունը միջուկային զենքի չտարածման պայմանագրին:
  • Պարտավորվում է միջուկային զենք չստեղծել:
  • Իրանի հրթիռային ծրագիրը հանվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների օրակարգից։

Մերձավոր Արևելքում իրավիճակը կրկին սրվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանին մեղադրեց բանակցությունները ձգձգելու մեջ և հրամայեց հարձակում սկսել: Էսկալացիայի պատճառ է դարձել վերջերս Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ռազմական ուղղաթիռի կործանումը։ Հունիսի 11-ի գիշերը ԱՄՆ-ն Իրանի ուղղությամբ արձակել է 49 Tomahawk թևավոր հրթիռ, Թեհրանն ի պատասխան հարվածել է տարածաշրջանում ամերիկյան ռազմակայաններին, ինչպես նաև փակել է Հորմուզի նեղուցը լցանավերի և առևտրային նավերի համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930