Լինելու է դժվար, լինելու է անարդար, բայց սե՞նց դիկտատորներ են ճամփվել․ Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ամեն անգամ, երբ հարցազրույց էի տալիս օտարերկրյա լրատվամիջոցներին, միշտ ասում էի, որ Հայաստանը պատմականորեն ժողովրդավար երկիր է, որպեսզի չգցեմ իմ երկրի վարկանիշը օտարի աչքին։

Մեզ հետ արված բազմաթիվ ապօրինություններից հետո էլ ասում էինք, որ մեր երկիրը «ժողովրդավար» է։

Այսօր ժողովրդի քվեով ԱԺ անցած ուժին, որը կօգներ մեզ ապահովել մեր պայքարը Ալիևի սահմանադրության դեմ, Ալիևի ծրագրերի դեմ, ուղղակի առանց բացատրության հանեցին ԱԺ-ից՝ չնայած դատարանի ուղիղ որոշմանը։

Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա։

Ունե՞նք իրավունք զիջելու։

Ո՛Չ։

Լինելու է դժվար, լինելու է անարդար, բայց սե՞նց դիկտատորներ են ճամփվել։ Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին!»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930