Բաժիններ՝

Կանադան կդադարեցնի ԴԱԻՇ-ի ռմբակոծությունները

Կանադան կդադարեցնի մասնակցությունը ԴԱԻՇ-ի դեմ մղվող ռազմական գործողություններին փետրվարի 22-ից ոչ ուշ: Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն CBC հեռուստաալիքի եթերում:

«Կարևոր է հասկանալ, որ այն ժամանակ, երբ ավիահարվածները կարող են շատ օգտակար լինել կարճաժամկետ նպատակների համար, նրանք չեն օգնում կայունություն հաստատել»,- բացատրել է նա:

Տրյուդոյի խոսքով՝ իր երկիրը կշարունակի զգալի դեր կատարել ԴԱԻՇ-ի զինյալների առաջխաղացումը զսպելու հարցում: Այսպես, կավելանա կանադացի այն մասնագետների թիվը, որոնք սովորեցնում են տեղի անվտանգության ուժերին ահաբեկչության դեմ պայքարի մեթոդներ: Բացի այդ՝ Օտտավան կշարունակի իր մասնակցությունը մարդասիրական առաքելություններում:

Միաժամանակ, Կանադայի վարչապետը հայտարարել է, որ կավելանա զինծառայողների թիվը, որոնք կմասնակցեն Իրաքի զինված ուժերի մարզումներին:

Ներկայում ԴԱԻՇ-ի դեմ օպերացիաներին Կանադայի կողմից մասնակցում է մոտ 600 կանադացի զինծառայող ու մոտ 70 հատուկ ջոկատային, որոնք մարզում են քրդական խմբավորումների անդամներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29