Թրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին իրանական հակամարտության կարգավորման գործում օգնության համար. NYT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի ներդրումը Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորման գործընթացում։ Այդ մասին հայտնել է The New York Times (NYT) թերթը՝ հղում անելով ամերիկացի նախագահի հետ հարցազրույցին։

«Նա [Թրամփը] գովաբանել է երկու առաջնորդներին՝ ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ համաձայնության հասնելու գործում օգնության համար», — նշել է հրապարակման հեղինակը՝ NYT-ի լրագրող Դևիդ Սենգերը։

Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը խիստ քննադատության է ենթարկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Թրամփի խոսքով՝ նրա գործողությունները քիչ էր մնում հանգեցնեին ձեռք բերված պայմանավորվածությունների տապալմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930