Բաժիններ՝

Արեգակը թող ձեր բարկության վրա մայր չմտնի

Այս աշխարհում մի սիրուն բան անընդհատ պակասում է, միգուցե ամեն օր` անկարևոր թվացող մի խոսակցության ընթացքում։

Մի ժպիտ, մի գեղեցիկ ու խենթ գաղափար, մի երազանք, մի ստեղծագործություն ամեն օր կորչում է, անհետանում:

Ու պատճառը մարդիկ են՝ մեզ սիրող կամ չսիրող ծանոթ, անծանոթները: Պատճառը նրանց խոսքերն են, նրանց չմտածված, նախապես չկազմված, չստուգված նախադասությունները: Պատճառը նրանց դիտողություններն են կամ խորհուրդները, որոնց նպատակը ոչ թե օգնելը, այլ ցավեցնելն է, ոչ թե մեր ձեռքից բարձրացնելը, այլ իրենց «բարձրությունը» ցույց տալն է:

Վտանգավոր է սիրո անունից ատելություն տարածելը, լույսի անունից՝ խավար:

Կարդացեք նաև

Վտանգավոր է մարդկանց նեղացնելը` հատկապես անտեղի, որովհետև այդպես ամեն օր մի գեղեցիկ բան կպակասի։ Կպակասի սերը, ցանկությունն արարելու, ստեղծելու, շարունակելու, առաջ շարժվելու: Ու այդպես չի ստեղծվի մի գեղեցիկ ստեղծագործություն, չի ծնվի մի նոր երգ, չի իրականացվի մի վառ երազանք։ Ու մենք, միգուցե, առանց հասկանալու, կկորցնենք երաժիշտների, գրողների, նկարիչների…

Ու այդպես, ամեն անգամ մեր դիմացինին նեղացնելով մենք կարոտ կմնանք մի լավ նոր երաժշտության, մի գեղեցիկ ստեղծագործության, նոր լուսավոր մտքերի, բառերի ու խոսքերի: Ու մեր կյանքից կպակասեն սիրուն գույները, վառ դեմքերը, լուսավոր ու լույս տարածող աչքերը…

Վտանգավոր է մարդկանց նեղացնելը, հատկապես անտեղի…

«Արեգակը թող ձեր բարկության վրա մայր չմտնի» (Եփեսացիներին 4:26):

Անի Ավագյան

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930