Հրազդանի քաղաքապետը վերընտրվեց. armtimes.am

ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի թվով 36 համայնքներում ապրիլի 17-ին կայացան տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ:

armtimes.am-ի փոխանցմամբ՝ Հրազդանի քաղաքապետի ընտրության նախնական արդյունքների համաձայն, գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանը վերընտրվել է քաղաքապետի պաշտոնում՝ ստանալով 12 221 ձայն: Սասուն Միքայելյանը ստացել է 10 158 ձայն, Արթուր Միսակյանը՝ 1204 ձայն, անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 834:

Ընտրատեղամասերի փակվելուց հետո՝ ապրիլի 17-ի ժամը 20։00-ի դրությամբ, երեք խոշոր համայնքներում՝ Հրազդանում, Սպիտակում և Թալինում ընտրություններին մասնակցել է ընտրողների ավելի քան 55 տոկոսը. Հրազդանում ցուցանիշը կազմել է ավելի քան 56 տոկոս (24 հազար 911 ընտրող), Թալինում՝ 62 տոկոս՝ (3 հազար 309 ընտրող, իսկ Սպիտակում՝ մոտ 58 տոկոս՝ (7 հազար 664 ընտրող)։ Ընդ որում՝ Հրազդանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարն ընթացել է ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արամ Դանիելյանի, Հրազդանի նախկին քաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից առաջադրված Սասուն Միքայելյանի և «Հայկական վերածնունդ» կուսակցության թեկնածու Արթուր Միսակյանի միջև, Թալինում՝ գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Սարգիս Արամյանի, ՀՅԴ-ից Տիգրան Հարությունյանի և «Հայկական վերածնունդ» կուսակցությունից Գուրգեն Գրիգորյանի միջև, իսկ Սպիտակի քաղաքապետի պաշտոնի թեկնածուներն էին ՀՀԿ-ական, ինքնառաջադրված Գագիկ Սահակյանը և Լոռու փոխմարզպետ, ՀՀԿ-ի անդամ, ինքառաջադրված Վանիկ Ասատրյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս